Հասարակություն

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց

Վրաստանում արտակարգ դրություն հայտարարվեց: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ և կտևի մինչև ապրիլի 21-ը:

Ավելի վաղ, ազգային անվտանգության խորհրդի նիստին վարչապետն ու նախագահը պայմանավորվել էին՝ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության դեպքում արագ ընդունել որոշումն ու անցնել իրականացմանը, գրում է aliq.ge-ն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:

Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռավար ուսուցման են անցել, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, մթերային խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը որոշում է կայացրել լրատվամիջոցների հետ աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:

Արգելվել է երթուղային տաքսիների երթևեկը, սպորտդահլիճների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր:

Կարդացեք նաեվ

Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

«Հարավը կրկին անհանգիստ է». Վահրամ Պողոսյան

Irina Abovyan

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք և 619 առողջացած

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում․ Նորագավիթում բախվել են 6 ավտոմեքենա. կան վիրավորներ

Irina Abovyan

Աշխատանքը կորցրած ծնողներին 100 000 դրամ աջակցություն ենք տալու․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներում կորոնավիրուսի դեպքե՞ր կան

Irina Abovyan