Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում. 44-ամյա քաղաքացին Ազգային անվտանգության ծառայությունում փորձել է ինքնասպանություն գործել, նրա քայլը կանխել են ԱԱԾ-ականները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 20-ին, ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Մի քաղաքացի ներս է մտել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և փորձել է իրեն վնասել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ աշխատակիցները կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը, որից հետո նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և ԱԱԾ վարչական շենքի մոտից այդ քաղաքացուն բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Շ-ն է, ով շեղբով վնասելու միջոցով փորձել է ինքնասպնություն գործել՝ պատճառաբանելով, որ կնոջը բերման են ենթարկել ԱԱԾ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Մահվան 5 նոր դեպք. քանի տարեկան են եղել մահացածները

Irina Abovyan

2020 թ-ի սեպտեմբերի 1-ից երեխաները դպրոց կգնան,սակայն լինելու է…ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Irina Abovyan

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 113 նոր դեպք

Irina Abovyan

Լկտի սուտ է, ոչ մի ռազմավարական օբյեկտ չի խոցվել. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

ՀՀ հարավարեւմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկը «Ազնավուր» է կոչվում. Արտակ Դավթյանի շնորհավորանքը

Irina Abovyan

Հարգելի ընկերներ, ձեզ եմ ներկայացնում հրեա բժշկի խորհուրդները, ինչպես պայքարել թոքաբորբի դեմ

Irina Abovyan