Հասարակություն

2019 թ. ձեռք բերված ավտոմեքենաները ներմուծելիս կամ մաքսազերծելիս ծագած խնդիրների առնչությամբ քաղաքացիները կարող են դիմել ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, որոնք 2019 թ. ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողացել ներմուծել կամ ներմուծելուց հետո չեն կարողացել մաքսազերծել դրանք 2019 թ. գործող դրույքաչափերով, կարող են դիմել Իսակովի պողոտա 10/16 հասցեում գտնվող ՀՀ ՊԵԿ մաքսային մարմին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ընդ որում, խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, որոնք արդեն դիմել են ՀՀ ՊԵԿ կամ ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով, սակայն դրական պատասխան չեն ստացել։
Մաքսային մարմին անհրաժեշտ է դիմել միայն տրանսպորտային միջոցի՝ 2019 թ. ձեռքբերումը հիմնավորող համապատասխան փաստաթղթերի և տվյալների առկայության դեպքում:

Կարդացեք նաեվ

Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղում տեղացած ձյան շերտի բարձրությունը հասնում է 50 սանտիմետրի

Irina Abovyan

Պատրաստում ենք ծաղկակաղամբի մարինադ. ձմեռվա ամենապահանջված և ամենասիրված նախուտեստը

Irina Abovyan

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար

Irina Abovyan

Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու են բոլոր մարդիկ

Irina Abovyan

Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի կյանքի կարևոր տարիները

Irina Abovyan

1-ին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ, իսկ մյուսները` սեպտեմբերի 15-ից. ԿԳՄՍՆ

Irina Abovyan