Հասարակություն

Մեր ընտանիքի համար ևս դժվար է այս օրերին փակված մնալ տանը. Աննա Հակոբյան

Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։

Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։

Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։

Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։

Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։

Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։❤️
Հ․Գ․ Լուսանկարը 2019 թվականի հունվարի։

Կարդացեք նաեվ

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված զինծառայողների ևս 51անուն

Irina Abovyan

ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր չափի գումարներ․ «Ժողովուրդ»

Irina Abovyan

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Արագածոտնի մարզում

Irina Abovyan

Դեյլ Քարնեգի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»

Irina Abovyan

48 ժամը բավարար է որովայնի ճարպերը այրելու համար․ Այս միջոցը կօգնի ձեզ

Irina Abovyan

Արգավանդի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Pajero-ն հայտնվել է տան բակում

Irina Abovyan