Շոու-բիզնես

ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է քանթրի ոճի երգիչ Քենի Ռոջերսը

ԱՄՆ-ում 81 տարեկանում մահացել է քանթրի ոճի երգիչ, «Գրեմմի»-ի մրցանակակիր Քենի Ռոջերսը, հայտնում է The Guardian պարբերականը։

Այսօր առավոտյան երգչի ներկայացուցչի տարածած հայտարարությունից հայտնի է դառնում, որ նա մահացել է մարտի 20-ին, Ջորջիա նահանգի Սենդի Սփրինգս քաղաքում գտնվող իր տանը՝ ընտանիքի անդամների շրջապատում։ 

«Քենի Ռոջերսն անջնջելի հետք է թողել ամերիկյան երաժշտության պատմության մեջ․․․Նրա երգերը սիրվել են երաժշտասերների կողմից և ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց հուզել»,- ասվում է հայտարարության մեջ։

Ռոջերսն առավել ակտիվ գործունեություն է ծավալել 1970-1980-ական թվականներին՝ այս ընթացքում արժանանալով 3 «Գրեմմի» մրցանակի։ Առավել մեծ ճանաչում է ձեռք բերել 1978 թվականին լույս տեսած The Gambler երգի շնորհիվ։

Վերջինս թոշակի է անցել 2017 թվականին՝ 79 տարեկանում՝ հետևում թողնելով 60 տարվա ստեղծագործական ուղին։

Քանթրի ոճի երաժշտության ասոցիացիան իր հերթին հայտնել է, որ Ռոջերսը «հավերժական հետք է թողել քանթրի ոճի երաժշտության պատմության մեջ»։

Կարդացեք նաեվ

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը և ծնողների խորհուրդը․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ ժաննա Բուտուլյանի հետ

Irina Abovyan

«Ինձ թվում է, որ իր նյարդերն ինձ հետ չեն հերիքում». Լիլուի 8-ամսական դստեր կեղծամով լուսանկարները

Irina Abovyan

Women’s club-ը վերադառնում է եթեր. դերասանական կազմում փոփոխություններ կան

Irina Abovyan

Այսօր նա համարվում է աշխարհի ամենագեղեցիկ հայուհին. Կկռահե՞ք, թե ո՞վ է

Irina Abovyan

Սիլվա Հակոբյանի դստեր շքեզ կնունքը, հարուստ քավորը, թանկարժեք նվերները

Irina Abovyan

Տիմատիի կինը կորոնավիրուսի մի քանի թեստ է հանձնել. Instagram

Irina Abovyan