Հասարակություն

Հինգ օգտակար մթերք, որոնք օգնում են պայքարել թոքաբորբի դեմ

Թոքաբորբը բավական ծանր հիվանդություն է, որի բուժումը պետք է իրականացվի բացառապես բժշկի հսկողության տակ, սակայն կան սննդամթերքի մի շարք տարածված տեսակներ, որոնք կօգնեն արագացնել թոքերի վերականգնման գործընթացը։ Այս մթերքը սննդակարգում ներառելը չի կարող լինել հիմնական բուժմանը փոխարինող միջոց, քանի որ թոքաբորբի դեպքում հարկավոր է անպայման ընդունել մասնագետի նշանակած դեղամիջոցները, սակայն դրանք այս բուժման հետ համադրելը կօգնի ավելի արդյունավետ կերպով պայքարել հիվանդության դեմ և կխթանի բուժման գործընթացը։

Մասնագետները ներկայացրել են ամենաօգտակար ու հասանելի սննդամթերք տեսակները, որոնք օգնում են պայքարել թոքաբորբի դեմ։

Մեղր

Դարեր շարունակ մեղրը համարվել է բուժիչ մթերք, քանի որ օժտված է մի շարք օգտակար հատկություններով։ Հայտնի է, որ մեղրն օգնում է բարելավել ինքնազգացողությունը և միաժամանակ չի առաջացնում կողմնակի բարդություններ։ Այն նաև շատ օգտակար կարող է լինել թոքաբորբի դեպքում, քանի որ կօգնի ազատվել հազից ու հարբուխից, որոնք այս վտանգավոր հիվանդության հիմնական ախտանշաններն են։ Բացի այդ, այն օժտված է նաև հակաբակտերիալ ու հակամանրէային հատկություններով, ինչը նույնպես շատ կարևոր է թոքաբորբով հիվանդների համար։

Հացհամեմի սերմեր (Семена пажитника)

Այս սերմերը շատ օգտակար են թոքերի բորբոքման դեպքում, քանի որ օգնում են ազատվել կայուն հազից։ Հետազոտություններն անգամ ցույց են տվել, որ այս սերմերն օգնում են օրգանիզմին ավելի ինտենսիվ քրտնել, ինչը նպաստում է բարձր ջերմության կարգավորմանը։

Կոճապղպեղ

Հակամանրէային ազդեցությամբ է օժտված նաև կոճապղպեղը։ Այն պայքարում է թոքաբորբի հարուցիչ մանրէների դեմ, նվազեցնում է բորբոքման մակարդակն ու օգնում է մեղմել կրծքավանդակի ցավերը։ Մեղրով ու կոճապղպեղով մածուկը կարող է դառնալ թոքաբորբի ախտանշանների դեմ պայքարի լավագույն միջոցը։

Քրքում

Այս մթերքն օժտված է բազում բուժիչ հատկություններով։ Այն հզոր խորխաբեր միջոց է, ինչի շնորհիվ շատ արագ ազատում է թոքաբորբի հետևանքով արտադրվող ու կուտակվող լորձից՝ դրանով իսկ թեթևացնելով շնչառությունը։ Բացի այդ, քրքումը նաև նվազեցնում է բորբոքումների մակարդակն ու ազատում է կրծքավանդակի ցավերից։ Այն հատկապես օգտակար է կաթի հետ համադրելու դեպքում։

Պրոբիոտիկներ

Պրոբիոտիկներով հարուստ մթերքն օգնում է ճնշել թոքաբորբ առաջացնող ախտածին տարրերի ակտիվությունը։ Բացի այդ, դրանք բարձրացնում են օրգանիզմում օգտակար բակտերիաների մակարդակը, ինչի շնորհիվ ամրապնդում են իմունային համակարգն ու աղիների առողջությունը։

Կարդացեք նաեվ

Ձեր ոսկորների 3 պահապանները

Irina Abovyan

Քարտեզի տվյալները թարմացվել են, նաև նշվում է վարակվածների սեռը, տարիքը և հասցեն․ Տեսեք ով կա ձեր շենքում, կամ հարակից տարածքում

Irina Abovyan

Ընտրեք յասամանի ճյուղերից մեկը և կարդացեք հաղորդագրությունը

Irina Abovyan

Տեսեք ի՞նչ կկատարվի ձեր ստամոքսի ու աղիների հետ, եթե ամեն առավոտ մի կտոր կաղամբ ուտեք

Irina Abovyan

ՄԻՇՏ ՍՊԱՍԵԼՈՒ ԵՄ ԻՐԵՆ․․․ ինձ հենակ տվեք, ես պիտի գնամ, 19 տարեկանները զոհվում են

Irina Abovyan

Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը

Irina Abovyan