Ժամանց

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 14-ից 20-ը

ԽՈՅԵՐ

Խոյերի մոտ կառաջանա զույգը կառավարելու խնդիրը: Նրանք եւ իրենց սիրելիները հակված կլինեն միմյանց ճնշելուն՝ փորձելով  ստիպել ընդունել իրենց որոշումները եւ մտքերը: Դա կարող է նյարդերի համար իսկական փորձություն դառնալ: 

ՑԼԵՐ

Դուք հակված եք լինելու կասկածելուն՝ հատկապես Ձեր սիրային հարաբերությունների հարցում, որոնք սկզբնական շրջանում չափազանց գրավիչ էին, իսկ այժմ, կարծես թե, լիովին չեն արդարացնում Ձեր սպասելիքները: 

Դիտեք նաև՝ 2020 թվականի հորոսկոպը

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հարաբերությունների եւ սիրո հարցերում ժամանակն է սկսել կատարել այն ամենը, ինչը վաղուց եք ցանկացել: Երկվորյակները ունեն ամեն ինչ, ինչը անհրաժեշտ է նրանց գաղափարները իրականացնելու համար: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Միայնակ Խեցգետինները հնարավորություն կունենան հանդիպել նրան, ով համապատասխանում է իրենց բոլոր սպասելիքներին: Սակայն նրանք ստիպված կլինեն համառություն եւ հնարամտություն դրսեւորել այդ անձնավորությանը սիրային ժամադրության հրավիրելու համար: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աստղերը կոչ են անում Ձեզ զբաղվել ինքնավերլուծությամբ՝ որպես օրինակ վերցնելով նախկին հարաբերությունները: Արժե, որպեսզի Դուք փորձեք պատասխանել այն հարցին, թե որ պահին նրանցում ինչ-որ բան այնպես չստացվեց:

ԿՈՒՅՍԵՐ

Աստղերը Կույսերին ուրախ, աշխույժ եւ արեւոտ տրամադրություն կպարգեւեն: Դա հիանալի ժամանակ է սիրելիների կողքին անցկացնելու համար՝ կիսվելով նրանց հետ դրական լիցքերով եւ վայելելով անկեղծ շփումը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը կոչ են անում Կշեռքներին սիրելիների հետ հարաբերություններում դրսեւորել հնարավորինս շատ անկեղծություն եւ պարզություն: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին շռայլ նվեր մատուցել իրենց երկրորդ կեսերին, որը կստիպի նրանց մոռանալ վիրավորանքի մասին եւ կուրախացնի երկուսին էլ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Միակ բանը, որ պակասում է ձեզ, ինքնավստահությունն է: Եթե կողքինները հիանում են Աղեղնավորների արժանիքներով, ապա իրենք էլ պետք է հպարտանան դրանցով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ցանկալի է, որպեսզի Այծեղջյուրները ուշադրություն դարձնեն իրենց երեւակայությանը եւ երազներին: Վերջերս նրանք չափազանց վառ ու կպչուն են դարձել: Արժե նրանց լուրջ վերաբերվել. գուցե դրանք ձեզ ինչ-որ բան են հուշում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ջրհոսները կունենան իրավիճակը մինչեւ վերջ բացահայտելու բոլոր հնարավորությունները: Ինչ-որ կարեւոր բան կարելի է իմանալ՝ սիրելիների ուղիղ ճակատին հարցը տալով: 

ՁԿՆԵՐ

Ի՞նչը կարող է նվերից ավելի շատ բարձրացնել Ձեր սիրելիների տրամադրությունը: Ճիշտ է՝ ոչինչ: Ահա, թե ինչու չարժե ժլատություն դրսեւորել. Ձկները պետք է իրենց զուգընկերներին նվիրեն այն, ինչը իրոք նրանց ուրախություն կպարգեւի:

Կարդացեք նաեվ

Ինքը ասելա աաա

Irina Abovyan

Աստղագուշակ․ հոկտեմբերի 2

Irina Abovyan

Թեստ. Իմացեք, թե ինչ պարգև է Ձեզ սպասվում

Irina Abovyan

Հուլիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը

Irina Abovyan

Ի՞նչ տառ եք տեսնում նկարում: Այն ճշգրիտ կբնութագրի Ձեր անձը

Irina Abovyan

Թեստ․ Ընտրեք նկարներից մեկը և իմացեք, թե ամառվա վերջին ինչ լավ նորություններ կստանաք

Irina Abovyan