Կարիճն ամենավտանգավորն է Ջրի տարերքի բոլոր նշաններից
Նա իսկապես ճակատագրական կին է, սեքսուալ և խելացի: Նման մրցակցուհու հաղթելը շատ բարդ է. տղամարդը գրեթե ակնթարթորեն նրա զոհն է դառնում: Կարիճ կինն ի ծնե հոգեբան ու մանիպուլյատոր է: Նա անմիջապես տեսնում է թույլ կողմերն ու սկսում հարվածել: Կարիճ կանանց գլխավոր թերությունը շահախնդրությունն է: Էմոցիաներից կուրացած տղամարդուն ապացուցեք, որ ձեր մրցակիցն ամենաշատը նրա փողերն է գնահատում, և Կարիճ կնոջ պարտությունը պատրաստ է:
Ձկներն իսկական ջրահարս են
Ձուկ կանանց ուժեղ կողմերն են խելքը, բնազդն ու զգայուն բնավորությունը: Բայց նրանց նաև թույլ կողմեր ունեն. արագորեն սիրահարվում են և գրեթե նույն արագությամբ ձանձրանում: Ձուկ կանայք չեն կարողանում երկար ժամանակ մեկ տղամարդու սիրել: Նույնիսկ տարածության վրա և պլատոնական սիրով: Պարզապես ձեր տղամարդուն ապացուցեք, որ նա փոփոխական է, և նրանց սիրավեպը կավարտվի՝ նույնիսկ չսկսվելով:
Խեցգետինը հմտորեն հրեշտակի դիմակ է կրում
Տղամարդկանց աչքում նա հավերժ աղջնակ է՝ համեստ ու անպաշտպան: Խեցգետին կանանց կողքին ցանկացած տղամարդ իրեն առնվազն Հերկուլես է զգում: Նման մրցակցուհուն հարկավոր է սադրել. երբ դիմակը մի կողմ շպրտվի, ի հայտ կգա նրա իրական էությունը: Խեցգետին կանայք տղամարդու համար պայքարում չափազանց սառնարյուն են գործում և ամոթի զգացում չեն ունենում: Տեսնելով նրա իրական դեմքը՝ տղամարդն ինքը կհեռանա:
Աղեղնավորն ամենահաշվենկատն է Կրակի տարերքի նշաններից
Աղեղնավոր կինը տղամարկանց որսում է փոխըմբռնումով և կարեկցությամբ: Նա միշտ պատրաստ է լսել նրա ցանկացած դժգոհությունն ու երբեք չկառչել տղամարդուց: Նման մրցակցուհուն կարելի է հաղթել միայն անկախությամբ և սրամտությամբ: Նրա ամենամեծ թուլությունը տղամարդուն կառավարելու անհաղթահարելի ցանկությունն է: Ուզում եք հաղթե՞լ նրան: Նրան մի նմանվեք՝ ամուսնուն անդադար հարցնելով՝ երբ, որտեղ և ում հետ ես եղել: Ձեզ հանգիստ և մի փոքր սառը պահեք: Նման տարբերությունը միայն ձեր օգտին կլինի:
Խոյն ինքնավստահ և կոպիտ սրտակեր է
Այս որսորդն ու ամազոնուհին միշտ շատ ակտիվ է, հմտորեն կարող է կախարդել ձեր տղամարդուն՝ ինչպես անսանձ նժույգին: Ինչպե՞ս պայքարել նրա դեմ: Պարզապես նրան հանեք ափերից. զայրույթի և ագրեսիայի պահին նա կդադարի հետևել իր արտահայտություններին և զազրելի կդառնա: Նման մարտավարությունն արագորեն կբացի տղամարդու աչքերը:
Առյուծ կանայք նախանձում են հաջողությանն ու ապահովվածությանը
Եթե նա աչք է դրել ուրիշի տղամարդու վրա, նշանակում է՝ նրա անձնական կյանքում ամեն ինչ հարթ չէ: Ցանկացած անհաջողության դեպքում նա արագորեն վերածվում է շուկայի առևտրական կնոջ: Եթե ձեր ամուսինը տարվել է նման կնոջով, նշանակում է՝ ձեր մեզ վառ և վեհաշուք անհատականության պակաս կա: Գոնե ժամանակավոր փոխեք ձեր ոճը:
Ցուլը մեծատառով Կին է
Բայց նրա արտաքին կանացիության, խնամվածության հետևում միշտ մանրակրկիտ մտածված ռազմավարություն է թաքնված: Նա կարողանում է ժամանակին հետ քաշվել՝ հարձակվելու համար ավելի հարմար պահի սպասելով: Բայց նա երևակայության հետ կապված մեծ խնդիրներ ունի, այդ պատճառով նման մրցակցի դեմ ամենալավ զենքը ժամանակն է: Բացի այդ՝ Ցուլ կինը համառորեն կայունություն է պահանջում, իսկ դա վախեցնում է ցանկացած տղամարդու:
Այծեղջյուրը չափազանց հազվադեպ է հայտնվում սիրուհու դերում
Այծեղջյուրները հազիվ թե պայքարեն տղամարդու համար: Նրանք բոլորովին այլ կյանքի արժեքներ ունեն, որոնք վաղ պատանեկության տարիներից են զարգանում: Այծեղջյուր կինն ավելի շուտ կհամաձայնի ծնողների առաջարկած ամուսնությանը, քան կպայքարի ուրիշի տղամարդու համար:
Կույսը նույնպես հազվագյուտ երևույթ է որպես սիրուհի
Այս կինը չափազանց ճիշտ է՝ սիրուհի դառնալու համար: Հազիվ թե ձեր ամուսինը լրջորեն հետաքրքրվի Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված կնոջով: Իսկ եթե դա, ամեն դեպքում, պատահել է, նշանակում է՝ նրանց մոտ իսկական սեր է, պայքարելն անօգուտ է:
Կշեռքը վտանգավոր է իր դիվանագիտությամբ և բնազդով
Կենդանակերպի այս նշանի ներքո ծնված կինը հմտորեն ինտրիգներ է հրահրում, բայց երբեք առաջինը նախաձեռնություն չի ցուցաբերում: Նման մրցակցուհին ամենաշատը վախենում է ուղղակի պահանջներից և հարձակումից, ինչպես նաև՝ «Ի՞նչ ես ուզում իմ ամուսնուց» թեմայով խոսակցությունից: Նա մարտնչող չէ, այդ պատճառով անմիջապես մի կողմ կքաշվի: Ավելի ազատ ինչ-որ մեկին որոնելու…
Երկվորյակն անլուրջ մրցակից է
Նա երկար չի պայքարի ձեզ հետ, քանի որ նրա հորիզոնում արդեն նոր օբյեկտ է հայտնվել: Երկվորյակները չափազանց փոփոխական են: Եթե ձեր ամուսինը հետաքրքրված է նման կնոջով, ուրեմն նա պարզապես գրավել է նրան: Ամեն դեպքում, դա երկար չի տևի:
Ջրհոսը հազվագյուտ տեսակ է հարաբերություններ քայքայողների մեջ
Ջրհոս կանայք շատ դեմոկրատ են: Նրանք ավելի շատ տղամարդու ընկերության կարիքն ունեն, քան ցանկացած գնով ուրիշի տղամարդուն խլելու: Ջրհոսը երբեք մտածված չի քայքայի ուրիշի հարաբերությունները. պարզապես դա մեծ հոգս է նրանց համար: Բացի այդ՝ նա առանց այն էլ բազմաթիվ երկրպագուներ ունի: