Շոու-բիզնես

«Վախերս անիմաստ էին». Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի որդու առաջին լուսանկարները

Տիգրան Մնացականյանը եւ Մարիամ Հովհաննիսյանն արդեն մեկ ամիս է՝ վայելում են իրենց որդու ներկայությունը: Դերասանի կինը BRAVO.am-ի հետ նոր զրույցում պատմել է՝ ինչպիսի հայր է Տիգրանը, ինչ նախասիրություններ ունի փոքրիկը, նաեւ տրամադրել է նրա լուսանկարները:

«Տղայիս ծնունդն ամբողջովին փոխեց կյանքս։ Մի գաղտնիք բացեմ՝ ժամանակին շատ երկար էի քնում, իսկ հիմա գրեթե ամբողջ օրն արթուն եմ լինում»,-ասել է Մարիամն ու ավելացրել.«Տիգրանը շատ հոգատար հայր եւ ամուսին է։ Սկզբում շատ էի վախենում, որ չեմ հաղթահարի. Տիգրանը նկարահանումների կլինի եւ չի հասցնի ինձ օգնել երեխայի խնամքի հարցում, բայց վախերս անիմաստ էին։ Այնքան է օգնում, որ միայն առավոտյան արթնանալով՝ տեսնում եմ՝ փոքրիկն անուշ քնած է։ Հայրիկի գրկում շատ լավ է զգում իրեն»։


Զույգը որոշել է քառասունք պահել.«Հետո երեխային կտանենք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի՝ օրհնություն ստանալու: Իսկ մինչ այդ պարտադիր զբոսնում ենք։ Զբոսանքը, հայրիկի գիրկը եւ մեքենայով շրջելը Մարկին քնեցնելու ամենահեշտ տարբերակներն են»։

Մարիամը նշել է նաեւ, որ ծննդաբերությանը հաջորդած օրերին մայրն է օգնել իրեն փոքրիկի խնամքի հարցում.«Այսպես ասած՝ դարձ էի գնացել։ Հիմա ամուսնուս հետ ենք հաղթահարում բոլոր դժվարությունները»։

Կարդացեք նաեվ

«Անասելի դժվար զգացողություն, երբ․․․»․ Քրիստինա Եղոյանի նոր գրառումը

Irina Abovyan

«Տիկնիկ». Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը

Irina Abovyan

Ամառ 2020, Ինչպես են Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառոկյանը հանգստանում իրենց որդու ծնունդից հետո

Irina Abovyan

Լուսինե Թովմասյանի որդու 1-ամյակի խնջույքը

Irina Abovyan

9 ԱՄԵՆԱՍԱՐՍԱՓԵԼԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ║ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ

Irina Abovyan

Մերի Մակարյանը դստեր ու հայրիկի հուզիչ տեսանյութեր է հրապարակել

Irina Abovyan