Հասարակություն

Հորեղբայրը կացնով կտրել է աղջիկա մատները` բջջային հեռախոսը կոտրելու պատճառով

Արտակարգ ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: Բուրյաթիայում քրեական գործ է հարուցվել տեղի բնակչի նկատմամբ, ով հարբած վիճակում կացնով կտրել է 5-ամյա երեխայի մատները’ բջջային հեռախոսը կոտրելու պատճառով: 5-ամյա աղջիկը հոր և հորեղբոր հետ գնացել է խոտհունձի։

Կեսօրին անձրև է տեղացել, և տղամարդիկ որոշել են սպասել անտառում ու սկսել են խմել: Երեխային ինչ-որ բանով զբաղեցնելու համար հորեղբայրը նրան է տվել իր բջջային հեռախոսը: Աղջիկն այն անզգշությամբ վայր է գցել ու վնասել։ Հարբած հորեղբայրը երեխային ստիպել է վնասված հեռախոսը դնել կոճղի վրա, և կացնով կտրել երեխայի 2 մատը:

Հայրը երեխային հասցրել է տուն, որտեղից նրան տեղափոխել են հիվանդանոց:

Բժիշկերին հաջողվել է փրկել փոքրիկի մատներից մեկը։ Գիշերը երեխայի 45–ամյա հորեղբայրը, ով նախկինում դատված է եղել, վերադարձել է միջադեպի վայր, որտեղից նրան բերման են ենթարկել։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Կարդացեք նաեվ

Երևանի պոլիկլինիկաների կողմից հսկվում է Covid-19 վարակով 1187 պացիենտ․ Հակոբ Կարապետյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թոշակներն ու նպաստները պետությունը չի՞ կարողանալու վճարել․ ֆինանսների նախարարը մեկնաբանել է լուրերը

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» և «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Irina Abovyan

Աշխարհում սրտանոթային ամենահայտնի ստենտները «Best life» ԲԿ-ում՝ ամենամատչելի գնով

Irina Abovyan

Արարատ Միրզոյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է

Irina Abovyan

Թուրքիայում նախագծել են պաշտպանիչ խելացի դիմակներ

Irina Abovyan