Հասարակություն

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները մի քանի ժամ Կիևյան կամրջի տակ որոնում էին ենթադրյալ ինքնասպանություն գործած քաղաքացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներն ու Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները 4 ժամից ավել կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, որից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

COVID-19. Ունենք կորոնավիրուսի 58 նոր դեպք, 8 մահ

Irina Abovyan

Ամուսնության ամսաթիվը որոշում է ընտանիքի ճակատագիրը

Irina Abovyan

Հայաստանից Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի

Irina Abovyan

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորում ստացել․ ՊԲ

Irina Abovyan

Խոխես մինակա եղել. տարեց կինը ականատես է եղել Մարտունիում թշնամու գործած վայրագություններին

Irina Abovyan

«Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը

Irina Abovyan