Հասարակություն

Տավուշում ամուսինը կասկածել է կնոջն ամուսնական անհավատարմության մեջ ու խեղդամահ արել

Տավուշի մարզում ընդհանուր իրավասության դատարանում շուտով կսկսվի կնասպանության գործով դատավարությունը։ Ամուսինը կասկածել է կնոջն ամուսնական անհավատարմության մեջ ու խեղդամահ արել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կնոջ սպանությունը տեղի է ունեցել դեռեւս հունվարին, սակայն նախաքննությունն ավարտվել է օրերս, որի արդյունքում մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Նախնական վարկածով՝ 2020թ հունվարի 22-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ամուսիններին պատկանող առանձնատանը տղամարդը դիտողություն է արել 30- ամյա կնոջը՝ ամուսնական անհավատարմության համար, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել։

Վիճաբանության ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկուսով ընկել են հատակին։

Տղամարդը վերցրել է գետնից վառարանի տակ ընկած հակի թելը և խանդի շարժառիթով նույն թելով սեղմել կնոջ պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այժմ քրեական գործը գտնվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և մակագրվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին։
 

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում հունվարի 11-ին կավարտվի կարանտինը. ի՞նչ է սպասվում դրանից հետո

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով

Irina Abovyan

Աղջկա դերասանական խաղն անհավատալի պրոֆեսիոնալ է․ Տեսանյութ

Irina Abovyan

Պարետը նոր կանոններ է սահմանել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար

Irina Abovyan

Շատ համեղ բաղադրատոմս կծու սիրողների համար

Irina Abovyan

Անհետ կորած կնոջ դին դուրս է բերվել լճակից

Irina Abovyan