Հասարակություն

Այսօր 37 համարի մեջ մի կնոջ զանգեցին. «Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»

Այսօր 37 համարի ավտոբուսի մեջ մի կնոջ զանգեցին: Մինչև հեռախոսին պատասխանելը, հուզված բոլորին խնդրեց, որ չաղմկեն.

«Տղեսա զանգում պոստերից, 10 օր հետը չեմ խոսացել ժողովուրդ, խնդրում եմ չաղմկեք»: Բոլորը լռեցին: 

«Բարև տղես, ո՞նց ես… հա ցավդ տանեմ, 10 օր լուր չունեի քեզանից, ո՞նց անցավ հերթապահությունդ… տղես, հո սովա՞ծ չես…

  Հա ցավդ տանեմ, այ տենց տղամարդավարի պահի քեզ, չընկճվես հանկարծ, ծառայությունը տղամարդու համարա, ես որ վստահ եմ քո վրա… հո չես մրսե՞լ… սպաներին կլսես, չվիճես հանկարծ իրանց հետ, իրանց ավագ ընկերոջ պես վերաբերվի…

Մեռնեմ ջանիդ, ամբողջ մանկության ընթացքում ես ու հերդ ենք քեզ պաշտպանել, հիմա դու ես մեզ պաշտպանում, բալես, զգույշ կլնես, իմացի ես ու հերդ սպասում ենք քեզ… իմացի սպասող կա քեզ բալես…

Հաջող, ցավդ տանեմ, գնա քնի հանգստացի մի քիչ… Համբուրում եմ»: Հուզված անջատեց հեռախոսը ու բարձրաձայն շնորհակալություն հայտնեց ուղևորների. 

«Ապրեք ժողովուրդ ջան, տղես Օմարի պոստերն էր պահում, առաջին հերթապահությունն էր, 10 օր չէի խոսացել հետը»:

Սիրո ամենաչքնաղ դրսևորումներից մեկն էր սա, այ էսպես են մեր մայրերն ու կանայք տարբերվում մնացածից…

Այս կինն էր, որ մեզ հաղթանակ պարգևեց Արցախում ու դեռ շատ հաղթանակներա պարգևելու մեր պետությանը… 

Կարդացեք նաեվ

Դաժան ծեծկռտուքի կադրեր Եռաբլուրից.հայեր ես ու՞ր հասանք

Irina Abovyan

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել

Irina Abovyan

Իսկանդերը կիրառվել է, բայց չեմ ասի՝ որտեղի վրա. Մովսես Հակոբյան

Irina Abovyan

Գերության մեջ հայտնված ևս 22 անձի վերաբերյալ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել․ հրապարակվել են նրանց անունները

Irina Abovyan

Քիչ առաջ ուժեղ քամու հետևանքով տուժել են Անի համայնքի մի քանի բնակավայրեր

Irina Abovyan

Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ

Irina Abovyan