Մենք հավատում ենք, որ համախմբված լինելով կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր։
Այսօր 20 մլն ՀՀ դրամ գումար ենք փոխանցել Հայաստանում նոր կորոնավիրուսը հաղթահարելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը։
Ինչպես հիշում եք, նոր շինության կառուցման մասին հայտարարել էր ՀՀ առողջապահության նախարար Arsen Torosyan-ը՝ նշելով, որ այս նախաձեռնության արդյունքում 3-4 օրում հիվանդանոցը կունենա 40 նոր պալատ։
Ավելի վաղ՝ Ինեկոբանկն արդեն իսկ հայտարարել էր մի շարք փոփոխությունների մասին, որոնք միտված են վիրուսի կանխարգելմանը։
Եթե Դուք նույնպես ցանկանում եք ունենալ ներդրում նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, կարող եք իրականացնել փոխանցում #InecoMobile հավելվածի միջոցով կամ հետևյալ հղմամբ:
https://www.e-payments.am/…/state-duties/step3/service=5054/