Հասարակություն

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ «Կամազ»-ն ու «07»-ը. կա վիրավոր. պատճառը վատ տեսանելիությունն է եղել.

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 160.8 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Հովհաննես Հ-ի վարած «Կամազ» մակնիշի ՊՆ 3294 Տ համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Բորիս Ա-ի վարած Վազ 2107 մակնիշի 36 AՏ 040 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Բորիս Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարւթյան Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանի և ծառայության գծով տեղակալ Աղաջանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է վատ տեսանելիությունը. եղել է ուժեղ մառախուղ, և «Կամազ»-ի վարորդը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում, չի նկատել, թե ինչպես է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ. բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք․ Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Այսօր կհոսանքազրկվեն միայն Երևանի Նոր Արեշ թաղամասի մի քանի հասցեներ

Irina Abovyan

Պարզվում է՝ կան մթերքներ, որոնց հետ հաց չի կարելի օգտագործել. ա՜յ քեզ նորություն, իսկ ես չգիտեի

Irina Abovyan

Դանակահարություն Հրազդան քաղաքում․ ոստիկանները հանցագործությունը բացահայտել են թարմ հետքերով

Irina Abovyan

Տան բանալիները փնտրելիս կնոջս գրպանում մի գրություն գտա․ Ռեստորան «Կանաչ աշխարհ» վաղը՝ 11:00-ին ծառայողական մուտք․․․Որոշեցի լռել և հետևել նրան

Irina Abovyan

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած Opel-ի և խճաքարով բարձված КамАЗ-ի բախումից. КамАЗ-ը կողաշրջվել էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan