Քաղաքականություն

Էջմիածնի դեպքը հանցավոր անզգուշության ամենավառ օրինակն է. Ալեն Սիմոնյան

Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության: Այս մասին այսօր` մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի այն դիտարկմանը, թե ինչ է նշանակում հանցավոր անզգուշություն:

«Պետք է հաշվի առնենք, որ օրենքն ունենում է նաեւ կանխարգելիչ ֆունկցիա: Պարոն Պետրոսյան, ասում եք հանցավոր անզգուշության մասին, Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության: Կինը ենթադրել է, որ ինքն իրեն բուժել է եւ ինքը որեւիցե մեկի համար այլեւս վտանգավոր չի, ինքն իր ենթադրություններից ելնելով գնացել է նշանդրեք եւ չեմ կարծում,ո ր դիտավորությամբ համբուրվել եւ գրկախառնվել է բոլոր հյուրերի հետ: Ես չեմ կարծում, որ կինը ենթադրել է, որ իր տղայի միջոցառման ժամանակ ինքը մեկին կվարակի»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ թե «Լուսավոր Հայաստան» եւ թե ԲՀԿ խմբակցությունների առաջարկներն ընդունելի են ու ասածների մեջ շատ բաներ կան, որոնք իրոք պետք է փոփոխվեն:

«Մենք էս ժամանակը կօգտագործենք, միասին կաշխատենք եւ շտկումները կանենք»,- ասաց նա` հավելելով, որ 5 տարվա ազատազրկման մասին կետը նույնպես պատրաստ են վերանայել:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունեց արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։

Կարդացեք նաեվ

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը մուտք գործում Եռաբլուր

Irina Abovyan

#29 ՓԱՍՏԱՉԱՓ․ Քոչարյանի ծնունդը, բացառիկ հարցազրույցն ու Աննա Հակոբյանի կերպարանափոխությունը

Irina Abovyan

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հերթական լկտի պահվածքը Ազգային ժողովում

Irina Abovyan

Հայաստանը չի կորցնում Իրանի հետ սահմանը. ՀՀ-ից տարածք չի հանձնվում Ադրբեջանին

Irina Abovyan

Հյուրընկալվել էր ընկերոջն ու սպանել նրան․

Irina Abovyan

Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ դատարանի շենքից և հորդորեց իր աջակիցներին… Տեսանյութ

Irina Abovyan