Հասարակություն

Ինչո՞ւ է կորոնավիրուսն առավել մահացու տղամարդկանց, քան կանանց համար. Haaretz

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է միջազգային օրակարգի ամենահրատապ խնդիրը մնալ: Փորձագետներն ուշադրություն են դարձնում տարբեր հարցերի, որոնց շարքում հիմնականներից մեկը զոհերի շրջանում սեռային պատկանելիությամբ պայմանավորված ցուցանիշների տարբերությունն է: Այս մասին գրում է Haaretz պարբերականը:

Հետաքրքիր ցուցանիշ է այն, որ չնայած ախտահարման հաճախականությունը կանանց ու տղամարդկանց շրջանում նույնն է, սակայն տղամարդիկ այս վարակից մահանում են շատ ավելի հաճախ, քան կանայք: Այս գենդերային անհավասարությունը գործում է տարիքային բոլոր խմբերում:

Օրինակ՝ Չինաստանի տվյալներով՝ տասնյակ հազարավոր վարակվածներից մահացել է տղամարդկանց  2,8, իսկ կանանց` 1,7%-ը: Մահացած կանանց միջին տարիքը 5 տարով ավելի բարձր է, քան տղամարդկանցը:

Ներկայում ամբողջ աշխարհում ուսումնասիրվում է այս վարակը, հարցերն առաջվա պես ավելի շատ են, քան դրանց պատասխաններ, ուստի՝ գիտնականներն այս գենդերային տարբերության մասին կարող են միայն եզրակացություններով խոսել:

Իսրայելի Բար-Իլան համալսարանի վարակաբան պրոֆեսոր Ռոնիթ Սարիդը բացատրել է, որ նման գենդերային տարբերությունները պայմանավորված են օրգանիզմի կողմից տարբեր հիվանդությունների նկատմամբ տարբեր ռեակցիաներով: Տղամարդկանց և կանանց օրգանիզմները տարբեր արձագանքներ են տալիս վարակներին:

Չի բացառվում, որ մահերի վիճակագրության հարցում  սեռային անհավասարությունը կարող է կապված լինել նաև վարակի առաջացրած հորմոնալ փոփոխությունների հետ:

Հիշյալ համալսարանի իմունաբանության պրոֆեսոր Սերիլ Կոհենն էլ նշել է, որ կորոնավիրուսի հետևանքով մահերը շատ են լինում արյան բարձր ճնշում և սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, իսկ, ինչպես հայտնի է, այդ հիվանդություններն առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց, քան կանանց մոտ:

Բեն Գուրիոնի համալսարանի դոկտոր Շանի Գալ-Օզն էլ նշել է, որ տղամարդիկ, ի տարբերություն կանանց, վարակային հիվանդություններով վարակվելու ավելի մեծ հակում ունեն:

Նշենք, որ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Այս են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները: Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է:

Կարդացեք նաեվ

Արթուր Թովմասյանի կոչը պարետ՝ Տիգրան Ավինյանին

Irina Abovyan

Ռուս խաղաղապահները՝ Երևանի փողոցներում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիում մարտերի ժամանակ փամփուշտը թոքի մեջ կանգնել է. վիրավոր զինվորի մայր

Irina Abovyan

Հակառակորդի դիպուկահար կրակոցից հայ զինծառայող է մահացել

Irina Abovyan

Տղերքը հասան շատ կարևոր ԴԻՐՔԵՐ ժողովուրդ ջան. Դիտել Տեսանյութը

Irina Abovyan

«Եթե հաջորդ անգամ փորձեն, անակնկալի են գալու». Նոր տեսանյութ՝ Հայրենիքի պաշտպանության առաջնագծից

Irina Abovyan