Շոու-բիզնես

«Արամեն տանը fece control է իրականացնում». ԱՆնա Թովմասյանը՝ ամուսնու զգոնության և մեկուսանալու մասին

Արամեն և Աննան Հայաստանում արտակարգ իրավիճակի այս օրերին փորձում են հնարավորինս պաշտպանել երեխաներին։

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան պատմել է այս օրերին իրենց տանը կիրառվող միջոցների ու Արամեի զգոնության մասին։

«Արամեն տանը fece control է իրականացնում. խիստ սահմանափակել է հյուրերի մուտք ու ելքը։ Հյուր ունենալու դեպքում էլ հետևում է, որ լվանան ձեռքերը, հետո ալկոգել օգտագործեն։ Իրերն ախտահանող նյութ է գնել, իրերն է հաճախ ախտահանում։ Երբ դրսից գալիս է տուն, կոշիկների տակացուները մաքրում է, նոր դնում դարակը։ Հետևում է, որպեսզի մենք էլ պահենք այդ կանոնները։
Նա ի սկզբանե շատ լուրջ էր վերաբերում այս վիրուսին։ Մինչև մեզ հասնելը ես այդքան լուրջ չէի վերաբերում այս ամենին։ Հիմա, երբ ինքս էլ զգուշանում եմ, ասում է՝ տեսնո՞ւմ ես»,- պատմեց նա։

Աննան նշեց, որ հիմա իրենց առօրյան շատ հագեցած է։ Դստերը՝ Աննա Մարիային, մանկապարտեզ տանել դադարել էին մինչև կորոնավիրուսի Հայաստան հասնելը։

«Արամեի նախաձեռնությամբ մեր աղջկան դադարեցինք մանկապարտեզ տանել ավելի վաղ, քանի որ մի պահ լայն տարածում գտավ H1N1 գրիպը։ Ամբողջ օրը տանն ենք լինում։ Արամեն էլ օրվա մեծ մասը տանն է անցկացնում ու ինձ շատ է օգնում երեխաների խնամքի հարցում։ Ընկերուհիներս ասում են, որ այս ամենին շնորհիվ սկսել են իրենց ամուսնուն տեսնել, մեզ մոտ այդ խնդիրը չի եղել։ Առհասարակ, Արամեն բավականին շատ ժամանակ է անցկացնում տանը։ Եթե Հայաստանում է, գործերն այնպես է դասավորում, որ մեզ հետ շատ լինի, ես իր բացակայությունից բողոքում եմ ճամփորդությունների պատճառով»,- ասաց նա ու հավելեց, որ ամուսնուց դժգոհելու առիթ չունի։

Աննան նկատեց, որ վիրուսից տագնապն ավելի շատ պատասխանատվությամբ է պայմանավորված, հատկապես, որ իրենք երեխաներ ունեն։

Այս ամենի տնտեսական հետևանքների մասին էլ ամուսինները մտածում են, սակայն փորձում են չկենտրոնանալ բացասական կողմի վրա։

«Բնականաբար, այս ամենը չի կարող տնտեսական հետևանքներ չունենալ, սակայն փորձում ենք չկենտրոնանալ այդ ամենի վրա։ Արամեի համերգների չեղարկման համար տխրել ենք ոչ թե ֆինանասական կողմի, այլ պատասխանատվության համար։ Մարդիկ գրում են, որ տխրել են, քաղաքից քաղաք էին գալու համերգի համար, բայց իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ այս ամենը բոլորիս անվտանգության համար է։ Տհաճ իրավիճակ է, բայց հուսով եմ՝ կարճ ժամանակ անց ամեն բան կշտկվի ու կցերադառնանք կյանքի բնականոն ռիթմին»,- ասաց նա։

Կարդացեք նաեվ

Մենք պիտի ուժ գտնենք պատվով ապրելու․ Արմինկա

Irina Abovyan

Ո՞վ է դերասան Վահագն Գալստյանի կինը

Irina Abovyan

Գոհար Ավետիսյանի և ամուսնու արկածները

Irina Abovyan

Շողեր Թովմասյանի պահվածքից կապշենք. էլի բացել ա կրծքերը

Irina Abovyan

«Քեզ գժի նման սիրում եմ»․ Հռիփսիմե Հակոբյանը՝ Մարտին Մկրտչյանին․ Տեսանյութ

Irina Abovyan

Մերի Մակարյանը դստեր ու հայրիկի հուզիչ տեսանյութեր է հրապարակել

Irina Abovyan