Հասարակություն

Եվրամիության բոլոր երկրները հրաժարվել են ընդունել փախստականներին

Եվրամիության անդամ բոլոր երկրները նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում են կայացրել դադարեցնել փախստականների տեղաբաշխման ծրագրերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներին:

Ծրագրերի վերսկսման ժամկետների մասին տեղեկություն դեռևս չկա: Նշվում է, որ ավելի վաղ նույն քայլին են գնացել Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունն ու ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը:

Մարտի 18-ինփախստականների ընդունելությունը դադարեցրել է Գերմանիայի Ներգաղթի և փախստականների հարցերով դաշնային գրասենյակը:

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 245 900 դեպք է գրանցվել, որից՝ 8980–ը մահվան ելքով։ Վարակից ապաքինվել է ավելի քան 88 465 մարդ։

Մինչ եվրոպական կառավարությունները պայքարում են արագ տարածվող համավարակի դեմ, Չինաստանն առաջին անգամ վարակման որևէ նոր դեպքի մասին չի հայտնել:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Կարդացեք նաեվ

Շնորհակալ եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին և կառավարությանը աջակցության համար. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

«Մարի Իզմիրլյան» մանկատանը կորոնավիրուսով վարակված 9 երեխա եւ 6 դայակ կա

Irina Abovyan

Կրակոցներ Առինջ գյուղում. անհայտ զինատեսակից կրակել ու վնասել են Գագիկ Ծառուկյանի հոր անվան դպրոցի ապակիները

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Քանի տարեկան էին երեկ կորոնավիրուսից մահացած 9 պացիենտները

Irina Abovyan

Երեկ առողջացած պացինետներն ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Irina Abovyan