Շոու-բիզնես

«Ես նեղվել էի, որ այդպես ստացվեց, Էլինան հակառակը՝ շատ ուրախ էր»․ Լայանան դստեր համար օրիգինալ տարեդարձ է կազմակերպել

Հյուրերի բացակայությունը Լայանան լրացրել է դստեր խաղալիքների միջոցով։

Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է փոքրիկի օրիգինալ տարեդարձի մասին։

«Դուստրս դեռ հինգ տարեկան է ու, բնականաբար, շատ բան չի հասկանում։ Մենք իրեն անընդհատ բացատրում էինք, որ այս տարի հյուրեր չենք ունենալու, քանի որ հիվանդություններ են տարածված։ Իրեն մատչելի ձևով ուզում էինք բացատրել, որ շատ չնեղվի։ Ապահովությունն առաջնային է բոլորիս համար։ Հյուրեր կանչելով՝ մենք կվտանգեինք և՛ մեզ, և՛ հյուրերին»,֊ասաց երգչուհին ու հովելեց, որ նախապես պատրաստվել էին, տորթի պատվեր արել և ծրագրել, թե ինչպես են անցկացնելու իրենց օրը։

«Իհարկե, երբ դեռ չգիտեինք, որ նման խնդիր կլինի, պատրաստվել էինք միջոցառման, սակայն ամեն ինչ չեղարկեցինք, փոքրիկ տորթ վերցրինք ու ընտանեկան միջավայրում օրն անցկացրինք։ Օր ու գիշեր մտածում էի, թե ինչ կարելի է անել, որպեսզի Էլինան իրեն լավ զգա, հիշարժան օր ունենա, թեկուզ տանը։ Գիշերը մտքովս անցավ, որ կարելի է իր խաղալիքների միջավայրում տոնել ծնունդն ու տիկնիկայինի նման մի բան կազմակերպել։ Տարեդարձի օրը նա այնքան երջանիկ էր, որ իրեն հյուր են եկել իր բոլոր խաղալիքները։ Անկեղծ ուրախացել էր ու անընդհատ հարցնում էր՝ մամ, Մինի՞ն է եկել տարեդարձս շնորհավորելու։ Ես նեղվել էի, որ այդպես ստացվեց, իսկ Էլինան հակառակը՝ շատ ուրախ էր»,- ասաց Լայանան։

Տարեդարձին Էլինան հատուկ այդ օրվա համար կարված զգեստ է հագել․ «Ամեն տարի նրա տարեդարձի համար զգեստ ենք կարում։ Այս անգամ ընտրել էինք մանուշակագույնը։ Շատ հետաքրքիր ու գեղեցիկ ստացվեց։ Որպեսզի օրն ուղղակի այդպես չանցներ, իջանք այգի, այգում էլ իր համար փոքրիկ ֆոտոշարք արեցի, ես եմ լուսանկարել։ Այս տարի ամեն ինչ ինքնուրույն ենք արել։ Կարևորն իրեն շատ ուրախացրինք գոնե տիկնիկների ներկայությամբ։ Անգամ կատակում էի, ասում էի՝ եթե իմանայի այսքան կուրախանաս, ամեն տարի տիկնիկներին կկանչեինք»։

Մայրիկի բնորոշմամբ՝ Էլինան շատ «աղջկական» նվերներ է նախընտրում։ Ծնողները փոքրիկի համար նվերներ ընտրելիս հետևում են նրա նախասիրություններին․ «Իրեն անչափ դուր է գալիս եղբորը խնամելը, հետաքրքիր մանկասայլակ ենք վերցրել, որով ինքը կարողանում է ճոճել փոքրիկին։ Մամայական ամեն ինչ սիրում է։ Էլինան նաև արվեստի ուղղությամբ է հետաքրքրված՝ սիրում է նկարել, երգել։ Իր համար նվերներ ենք պատրաստում՝ ըստ իր հետաքրքրությունների»։





Կարդացեք նաեվ

Չեմ ուզում մասնակցել բթացման պրոցեսին, որովհետև, վատ բան խաղալով, չեմ կարող լավի մասին խոսել

Irina Abovyan

«Տաթեւիկ Ադումյանը կարանտինի իմ ձեռքբերումն է». Նարինե Մկրտումյանը նկարահանվում է սերիալում

Irina Abovyan

Սիրված դերասան Գևորգ Գրիգորյանը՝ ԳԵՎԸ, առավոտ շուտ գնաց Արցախ, զինվորագրվեց, զենք ստացավ ու ՀԻՄԱ ԱՌԱՋՆԱԳԾՈւՄ Է

Irina Abovyan

«Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, ում հետ ամեն հանդիպումը հաճույք է պատճառել». Նունե Եսայան

Irina Abovyan

Էվա Խաչատրյանը լուսանկարվելիս իջացրել է շապիկի եզրը՝ սեքսուալ բացվածք ստանալու համար, սակայն բացել է ավելին քան պետք է

Irina Abovyan

Լիլիթ Հովհաննիսյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

Irina Abovyan