Հասարակություն

Երեւանն «ինքնամեկուսացվել» է

Հայաստանում 4-րդ օրն է արտակարգ դրություն է, այն դեռ կշարունակվի մինչեւ ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է, շատ երկրներում՝ արտակարգ դրություն, սահմանափակվել է երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը, օջախային երկրներում մարդկանց տեղաշարժն է սահմանփակվել եւ հսկողության տակ է:

Այս օրերին մայրաքաղաքի ամենաբանուկ, ամենամարդաշատ վայրերում արտակարգ սակավամարդ է: Փաստորեն մարդիկ լսելով իշխանության հորդորը, հնարավորության դեպքում՝ ինքնամեկուսանում են, տանից են աշխատում, շփման շրջանակն են սահմանափակում, ուստի Երեւանը կիսադատարկ է:

Լուսանկարներում այն փողոցներն են, որտեղ նախկինում օրվա տարբեր ժամերին մշտապես խցանումներ էին, անանցանելի, հիմա արդեն երթեւեկությունը շատ թեթեւ է:

Նույնիսկ սննդի այն կետերը, որտեղ մշտապես հերթեր էին, այս օրերին ե՛ւ տաղավարներն են դատարկ, ե՛ւ այցելուներն են հատուկենտ:

Լուսանկարում պատկերված արագ սննդի սպասարկման կետի տաղավարները դատարկ են ոչ այն պատճառով, որ մարդիկ ինչ կա՝ միանգամից գնում են, այլ պարզապես քիչ են սնունդ պատրաստում, հաճախորդները քիչ են:

Որոշ դեղատներ էլ ադապտացվում են իրավիճակին, վերադասավորել են ցուցափեղկերը, դրանք տեղադրել են հենց մուտքի մոտ, որպեսզի հաճախորդները մեկ-մեկ մտնեն, այլ ոչ թե խմբերով:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն էլ չեղարկվեց, հետաձգվել է, «Այո»-ի շտաբերն էլ կարանտինի մեջ են, բնականաբար, հանրաքվեի ցուցատախտակներն էլ դատարկ են մնացել:

Կարդացեք նաեվ

Քիմի և Ծառուկյանի միջև եղածը ցնցեց աշխարհը. Անսպասելի Բացառիկ Տեսանյութ

Irina Abovyan

Ադրբեջանական զինուժի ոչնչացումը շարունակվում է․ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Հունիսի 6-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին․ դեսպանություն

Irina Abovyan

Բանկային բոլոր ծառայություններն այսուհետ հասանելի են տանից

Irina Abovyan

Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են

Irina Abovyan

5 բան, որոնց մասին պետք է իմանաք, եթե հանդիպում եք Կույսերի հետ

Irina Abovyan