Շոու-բիզնես

Քիմ Քարդաշյանն իր Skims ապրանքանիշի հասույթի 20 տոկոսը փոխանցում է բարեգործությանը

Կորոնավիրուսի համաճարակի մասին կարելի է խոսել ժամերով։ Աստղերը մեկը մյուսի ետեւից հետեւում են կառավարության խորհուրդներին եւ մնում տանը՝ COVID-19-ի տարածումը թույլ չտալու նպատակով։ Բացառություն չէ նաեւ Քիմ Քարդաշյանը։ Նա ժամանակը տանն է անցկացնում, թեեւ մի քանի օր առաջ բողոքում էր ձանձրույթից։ Հեռուստաաստղը նայել է նախկին լուասնկարներն ու զարմանքով հայտնաբերել, որ այդ զբաղմունքն իրեն կբավականացնի նաեւ մինչեւ ստիպված կարանտինի ավարտը, գրում է Bazaar-ը։ 

«Կարոտում եմ քույրերիս, մենք բոլորս հեռավորություն ենք պահպանում միմյանցից եւ հետեւում ենք ինքնամեկուսացման ռեժիմին։ Բարդ է, բայց մենք պետք է դա անենք հանուն սեփական եւ յուրաքանչյուրի անվտանգության։ Խնդրում եմ, մի արհամարհեք լուրջ զգուշացումներն ու տանը մնացեք՝ վարակի տարածումը կանխարգելելու համար։ Բոլորս կհաղթահարենք սա»,- Instagram-ում գրել է Քիմը։

Քանյե Ուեսթի կինը ոչ միայն խոսել է համավարակի մասին, այլեւ նվիրատվություն արել։ Քիմն իր Skims ապրանքանիշի հասույթի 20 տոկոսն ուղղել է Baby2Baby բարեգործական կազմակերպության կարիքներին, որն օգնում է երեխաներին, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում։

Կարդացեք նաեվ

«Մամ, մի հատ նստի, ես քեզ սիրուն նկարեմ». Լուսինե Թովմասյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

Irina Abovyan

«Մնա տանը ու խելագարվի չելենջ»․ Օլյա Հակոբյանը՝ գրավիչ ֆոտոշարքում

Irina Abovyan

«Բելառուսի ժողովուրդ, մի՛ կրկնեք մեր՝ հայերիս սխալը. մենք էլ հավատալով հեղափոխություն կատարեցինք».Մհերի գրառումը

Irina Abovyan

Մերի Մակարյանը ցույց է տվել, թե ինչ տեսքով է գնացել ընկերուհու խնջույքին

Irina Abovyan

Սարո Թովմասյանն իր «անգերազանցելի» ծիծաղելի ռուսերենով փորձում է ցրել կորոնավիրուսյան լարվածությունը

Irina Abovyan

Սլացիկ կազմվածք․ Էմմին՝ ամառային կերպարում

Irina Abovyan