Հասարակություն

«Աշխատանքի եմ գնում, բայց խիստ պաշտպանված». Լուսինե Թովմասյանը՝ արտակարգ դրության պայմաններում իր կյանքի և երեխաների մասին

«Միսս Հայաստան 2003», «Վիցե-միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն արըակարգ իրավիճակի այս օրերին աշխատում է, սակայն աշխատանքից հետո հնարավորինս մեկուսացած է մնում, երեխաների մեկուսացմանն ավելի խիստ է հետևում։

Tert.am Life-ի հետ զրույցում Լուսինեն պատմել է վիրուսից պաշտպանվելու իրենց տարբերակի և փոխված առօրյայի մասին։

«Հիմնականում տանն ենք մնում, սակայն օրվա ընթացքում գոնե կես ժամ դուրս ենք գալիս մաքուր օդ շնչելու, իհարկե, լինում ենք ոչ մարդաշատ վայրերում։ Ես առավոտյան գնում եմ աշխատանքի, TV-ն չի փակվում, քանի որ միակ ժամանցի միջոցն է, հատկապես այս օրերին, երբ մարդիկ տանն են։ Տանից դուրս եմ գալիս միայն պաշտպանված՝ դիմակով, ձեռնոցներով, ձեռքիս տակ միշտ ախտահանիչ միջոցներ ունեմ»,- ասաց Լուսինեն։

Մոդելը նկատեց, որ որդու՝ 7 ամսական Ալեքի խնամքն այս փուլում համեմատաբար ավելի հեշտ է, բարդ է դստեր՝ 5-ամյա Արիանայի համար նոր զբաղմունքներ գտնելը. «Դպրոցական երեխաներն օնլայն դասեր են անում, իմ աղջկա տարիքը, երևի թե, ամենաբարդն է, որովհետև նրա օրվա մեծ մասն անցնում էր պարտեզում։ Հիմա պետք է ամբողջ օրը զբաղեցնենք խաղերով։ Բախտս բերել է, քույրս՝ Իրինան, այդ տարիքի 2 երեխա ունի։ Շատ ժամանակ միասին են լինում, խաղեր խաղում, մուլտֆիլներ դիտում։ Օրվա ընթացքում մոտ մեկ ժամ էլ դասերին ենք հատկացնում»։

Լուսինեն նշեց, որ միշտ շատ ժամանակ է տրամադրել երեխաներին ու ընտանիքին, այնպես որ, այդ շրջանը չէ, որ իրենց միավորել է։

«Մենք միշտ ժամանակ տրամադրում էինք միասին անցկացնելու համար, երեկոյան բոլորով ընթրելը, խաղ խաղալը, երեխայի համար հեքիաթ կարդալը մեր առօրյայի կարևոր մաս էր։ Հիմա այդ ամենը լինում է առավոտից երեկո»,- ասաց նա ու հավելեց, որ ամուսինն էլ հիմնականում տանից է աշխատում։

«Փորձում եմ խուճապի չմատնվել։ Սա ահավոր շրջան է առաջին հերթին տնտեսական առումով, քանի որ հետագայում այդ հարցերն են առաջ գալու։ Ամեն օր իմանում ես մահվան նոր դեպքերի մասին, ինչը սարսափելի է, բայց հասկանում եմ, որ ունեմ ընտանիք, երեխաներ, հարազատներ ու պետք է այս շրջանը հնարավորինս առանց խուճապի հաղթահարենք»,- ասաց նա։

Կարդացեք նաեվ

Նրան ավելի շատ ազատություն տվեք, և նա ձեզ ավելի շատ կսիրի

Irina Abovyan

Ադրբեջանի ԶՈՒ կրկին թիրախավորել են միջազգային տարբեր լրատվականների լրագրողներ տեղափոխող միկրոավտոբուսը

Irina Abovyan

Երևանում Հնդկաստանի 30-ամյա քաղաքացին ցած է նետվել պատուհանից. նրա առողջական վիճակը կայուն ծանր է

Irina Abovyan

Այսօր այցելեցի ծնողներիս, բայց մորս չեմ գրկել և հայրիկիս ձեռքով չեմ բարևել․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Irina Abovyan

«Դալմա»-ն ու «Երեւան մոլ»-ը հայտարարություն են տարածել

Irina Abovyan

Ունենք ևս մեկ մահվան դեպք․ ընդհանուր 12․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan