Հասարակություն

«Մարդկանց ջերմությունով կանչել են գործի. Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը

«Մարդկանց ջերմությունով կանչել են գործի». Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում իրավիճակը

Ահազանգ եմ ստացել խոշոր գործարար, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մոյա սեմյա» ընկերությունում աշխատողներից, որ իրենց ստիպում են ներկայանալ աշխատանքի, այն դեպքում, երբ իրենց արտադրամասը գտնվում է «Ալեքս տեքստիլի» հետ նույն վայրում, որտեղ որ տեղի է ունեցել իտալացի տեխնոլորգի միջոցով կորոնավիրուսով վարակման դեպքը:

Ինչպես հայտնի է՝ այդ դեպքից հետո կարի արտադրամասի բազմաթիվ աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով: Խնդիրն այն է, որ նույն՝ Արշակույնաց 127/21 հասցեում գործում են և կարի արտադրամասը, և սուրճի ու մակարոնեղենի արտադրամասերը և «Մոյա սեմյա»-ի արտադրամասը:

Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարեց, թե այդ դեպքից հետո 500 աշխատակիցները մեկուսացվել են: ««Ալեքս տեքստիլը» հենց հիմա մասսնակի աշխատում է, 30 հոգի գալիս ա գործի: Նույն տարածում «Ալեքս տեքստիլի» հարևանությամբ աշխատող սուրճի ու մակարոնի արտադրամասերում 50-ական ու ավելի աշխատողներ են աշխատում»,-ասաց ինձ դիմած աշխատակիցը:

Անհասկանալի է, թե պարետ Տիգրան Ավինյանը ինչպե՞ս է վերահսկում հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակն ու կարանտինը: «Խնդրում ենք օգնեք մեզ: Երեկ կոֆեի բաժնից ջերմողներ են եղել, ուղարկել են տուն, հենց հիմա ջերմող մարդիկ կան էստեղ: Մենք վախենում ենք, որովհետև էլի դեպքեր են եղել, որ տաքությունով մարդկանց մեկուսացրել են մեր մոտից, բայց մեզ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս կարանտինում մնալ: Ասում են, չեք ուզում, մի աշխատեք, ձեր փոխարեն ուրիշներին կընդունենք»,-պատմեց աշխատակիցը՝ շարունակելով. «Երկուշաբթի օրվանից էլ հրահանգել են ողջ աշխատանքային օրով աշխատել: Ժողովուրդը ոտքի էր ելել, ուզում էր չաշխատել, ասեցին՝ ձեր փոխարեն ուրիշներին կբերենք կաշխատեն, մենք էլ ընտանիք ենք պահում, բայց շատ վախեցած ենք, չգիտենք՝ ինչ անենք»:

ՀՀ կառավարությանը ու համապատասխան մարմիններին խնդրում եմ պարզել իսկությունը ու պատասխանատվության ենթարկել խախտման պատասխանատուներին, քանի որ սա կարող է սպառնալիք դառնալ հանրային առողջության համար:
Մարինե Խառատյան

«Մարդկանց ջերմությունով կանչել են գործի». Սամվել Ալեքսանյանը խախտում է կարանտինը, իսկ պարետը չի՞ վերահսկում…

Posted by Marin Kharatyan on Friday, March 20, 2020

Կարդացեք նաեվ

Այսօրվա աստղագուշակ

Irina Abovyan

«Կվերադառնամ որքան հնարավոր է շուտ». Տաթևիկ Ռևազյան

Irina Abovyan

Դարի անեկդոտ․ Տարեց ամուսինները միասին նստած հաց ուտելիս են լինում, հանկարծ․․․

Irina Abovyan

Թող չմիջամտեն, թողնեն ապրանքը ծախենք, մեր ընտանիքները պահենք. «Մեյմանդարի» շուկայի աշխատակիցներ

Irina Abovyan

Ինչպես կարող է հավի ձուն բուժել շաքարային դիաբետը․ Բժիշկ-պրոֆեսոր Աստվածատարյան

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշանին հունիսը որոշ խոչընդոտներ կբերի

Irina Abovyan