Հասարակություն

ԿԲ-ն կորոնովիրուսից փողերը «լվանալու» եւ դրամի՝ արժեզրկվել-չարժեզրկվելու մասին

Փողը որպես վարակի տարածման աղբյուր է դիտվում. Կենտրոնական բանկն ի՞նչ է անում այն մշակելու ուղղությամբ, այս հարցին այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիս հրավիրած Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը պատասխանեց՝ կոչ ենք անում առցանց եւ անկանխիկ վճարումներ իրականացնել եւ այդ ձեւով հնարավորինս զերծ մնալ կանխիկ դրամի հետ շփվելուց: Արթուր Ստեփանյանի խոսքով, մարտի կեսերին Կենտրոնական բանկը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել, որ հին թղթադրամները հնարավորության դեպքում արագ վերադարձնեն՝ այսինքն` առևտուրը հին թղթադրամներով անեն. «Որպեսզի հետ գան բանկեր եւ բանկերի հետ համագործակցությամբ, այդ հին թղթադրամները գան Կենտրոնական բանկ եւ դրա փոխարեն նոր, չօգտագործված թղթադրամները մտնեն շրջանառության մեջ: Այս գործընթացը միանգամից անել հնարավոր չէ, որովհետև շատ կանխիկ կա»: Հարցին՝ դոլարը արժեքից բարձրացել է, ռուբլին՝ արժեզրկվել, դրամի արժեզրկում սպասվո՞ւմ է, Արթուր Ստեփանյանը պատասխանեց. «Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ունենք բազմազան գործիքակազմ, որ երբ անցանկալի զարգացումներ լինեն, ադեկվատ գործողություներ կիրականացնենք շուկայում: Կարծում եմ, ինչպես 2014-ին, այնպես էլ հիմա, կհաջողվի արտարժութային շուկան պահել շատ հանգիստ վիճակում»: Ռուսական ռուբլու շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ էլ ԿԲ պաշտոնյան ասաց. «Մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին այսօր համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, ինչը ոչ միայն առողջապահական այս խնդիրների հետ է առնչվում, այլեւ նավթի գների տատանողականության հետ, եւ ՌԴ իշխանությունները տարբեր գործողություններ են այսօր իրականացնում, որպեսզի շուկաները հանգստացնեն: Անորոշության մասը շատ մեծ է այս առումով, որեւէ մեկը չի կարողանում հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ կլինեն ռուսական արժույթի հետ կապված: Հնարավոր է երկու կողմի շարժ, բայց տատանողականության վերացման մասին այս պահին չեմ կարող ասել: Մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք ե՛ւ ֆինանսական կայունությունները ե՛ւ հավասարակշռենք դրանք մեր տնտեսական ակտիվության պահպանման հետ, որը որ կառավարությունն իր թիրախավորված գործողություներով կիրականացնի»

Կարդացեք նաեվ

Դրամական ինչ աջակցություն են ստանում հղի, մինչև 2 տարեկան երեխաների չաշխատող մայրերը

Irina Abovyan

Արարատ Միրզոյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է

Irina Abovyan

Աստղագուշակ. մայիսի 15

Irina Abovyan

Հակառակորդն ունի 540 սպանված, 700 վիրավոր. կորցրել է 45 հատ զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ. Հովհաննիսյան

Irina Abovyan

Եթե սիրում ես աղջկաս ու ցանկանում ես, որ նա երջանիկ լինի, ուրեմն հեռացիր ընդմիշտ

Irina Abovyan

Երեւանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել

Irina Abovyan