Հասարակություն

Փասադենայում կորոնավիրուսով ախտահարված 34-ամյա հայ է մահացել

ԱՄՆ Փասադենա քաղաքի հիվանդանոցում մահացել է 34-ամյա մի հայ, որի մոտ անցյալ շաբաթ կորոնավիրուս էր ախտորոշվել:

Ըստ asbarez.com կայքի տվյալների՝ Ջեֆրի Ղազարյանը Լոս Անջելեսում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մահացած մարդն է:

Ղազարյանի մոտ կորոնավիրուսն ախտորոշվել է մարտի 13-ին, որից հետո նա մոտ հինգ օր Փասադենայի հիվանդանոցում թոքերի արհեստական օդափոխման սարքին է միացված եղել:

Տեղեկությունների համաձայն՝ Ղազարյանը համաժողովի մասնակցելու նպատակով Լոս Անջելեսից երկու շաբաթով Օռլանդո էր մեկնել, սակայն որոշել է այնտեղ երկու օր երկար մնալ ընկերների հետ Disney World և Universal Theme Parks այցելելու համար: 

Ղազարյանի ընտանիքը պատմել է, որ մարտի 7-ին նա հազ է ունեցել, իսկ հաջորդ օրը հազի հետ արյան արտադրություն է եկել, որից հետո տղամարդը վերադարձել է Լոս Անջելես և արդեն բարձր ջերմությամբ դիմել բժիշկների օգնությանը: Ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ղազարյանը թոքաբորբ է ունեցել: Նա COVID-19-ի թեստ հանձնելուց հետո ինքնամեկուսացել է: Կորոնավիրուսի առկայությունը նրա մոտ հաստատվել է մարտի 13-ին, հաջորդ օրը նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ թոքերի 60-70 տոկսը բորբոքված է եղել: 

Նշվում է, որ Ղազարյանը մանկության տարիներին ասթմա և հաճախ հանդիպող բրոնխիտ է ունեցել, իսկ վերջերս՝ 2016 թվականին, ամորձու քաղցկեղի վիրահատության ենթարկվել:

Կարդացեք նաեվ

Չկա ԼԳԲՏ, չկա BAFTA․ առանց սեռական փոքրամասնությունների խաղերին հեղինակավոր մրցանակ չի սպասվում

Irina Abovyan

Սայաթ-Նովայի նորակառույց շենքի բնակիչները խաբեության զոհ են դարձել, նրանք պահանջում են վերականգնել իրենց իրավունքները

Irina Abovyan

Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները

Irina Abovyan

Մեր տղերքը պոստը վերցնելուց հետո🇦🇲🇦🇲🇦🇲

Irina Abovyan

Ծեծկռտուք Երևանում՝ ՃՈ աշխատակիցների և քաղաքացիների միջև. կան բերման ենթարկվածներ, 1 անձ ձերբակալվել է

Irina Abovyan

ՌԴ ՊՆ-ն նոր Կադրեր է հրապարակել գերիների վերադարձից.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan