Հասարակություն

Դավիթ Պիպոյան. «Եթե դիմադրողականությունն ընկել է, դադարեցրեք պասը»

«Այս օրերին շատերն ինքնամեկուսացման մեջ են, ոմանք կարանտինի մեջ, կամ տնից հեռավար են աշխատում, հետեւապես կորոնավիրուսի դեմ պայքարում շատ կարեւոր է նաեւ մեր դիմադրողականությունը: Վիրուսային հիվանդության ժամանակ որքան բարձր լինի օրգանիզմի դիմադրողականությունը, այնքան հեշտությամբ կպայքարենք կորոնավիրուսի դեմ եւս»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը: «Այս պարագայում, երբ անընդհատ տանն ենք գտնվում, շատ կարեւոր է սնվելու ռեժիմների պահպանումը; Տանը գտնվելիս հեշտ է պահպանել սնվելու ռեժիմը, բայց նաեւ առօրյա ռիթմից կտրվում ենք եւ սկսում ենք անկանոն սնվել, առավոտյան երկար ենք քնում, ինչը ճիշտ չէ: Շատ կարեւոր գործոն է նաեւ սթրեսը, որովհետեւ ավելորդ սթրեսն ու խուճապը, մասնավորապես՝ երկարաժամկետ, բերում են օրգանիզմի դիմադրողականության նվազեցման; Այս օրերին ես նկատում եմ, որ ոչ խոցելի խմբում գտնվող երիտասարդ տղաներ ու աղջիկներ ավելորդ խուճապի են մատնվում, որի կարիքը բացարձակապես չկա: Ընդամենը պետք է նայել այլ երկրների պաշտոնական վիճակագրությունները; Կտեսնեք, որ կորոնավիրուսային վարակը ծերերի, հատկապես յոթանասունհինգ եւ ավելի տարիք ունեցող առավելապես տղամարդկանց մահացության ցուցանիշներ ունի: Այսինքն, երիտասարդ օրգանիզմը, որը առողջ է եւ դիմադրողականությունը բարձր, հեշտությամբ կարողանում է պայքարել այս հիվանդության դեմ: Հստակ կանոններ կան, որոնց մեջ առաջին հերթին վիտամիններով հարուստ ուտելիքների օգտագործումն է: Կարեւորվում են մրգերը, որոնք պարունակում են վիտամիններ: Այս շրջանում շուկայում շատ են ցիտրուսային մրգերը՝ թուրինջը, նարինջը եւ այն, եւ դրանք պետք է ներառել սննդակարգում: Կարդացեք նաև Կան ահազանգեր, որ գործատուները պահանջում են աշխատավայր ներկայանալ և բնականոն աշխատել կամ հրաժարվում են վճարել պարտադիր պարապուրդի ժամանակահատվածի համար Հատկապես պետք է բացառել քաղաքացու հաշվին բիզնեսի կողմից հավելյալ շահույթ կորզելու երևույթը. «Սասնա ծռեր» Ժամանակավոր սահմանափակում՝ ԵՄ «ոչ կենսական» ուղևորությունների համար Ուտելիքների երկրորդ կարեւոր խումբը ներառում է բանջարեղենը: Այն պետք է օգտագործել ինչպես կանաչիների տեսքով, այնպես էլ՝ եփած եւ թարմ: Լավ կլինի այս օրերին սննդակարգում ներառել, օրինակ` կաղամբով, գազարով պատրաստված աղցաններ, այսինքն` լինի նաեւ թարմ բանջարեղեն: Մի կարեւոր խումբ էլ հատիկներն են: Պետք է շեշտեմ, որ, ցավոք, հայերի սննդակարգում տարեցտարի նվազող, բայց շատ օգտակար եւ վիտամիններ պարունակող մթերքներն են լոբին, ոսպը եւ սիսեռը: Դրանք օրգանիզմի համար իսկապես ունեն կարեւոր դեր եւ նշանակություն, ավելացնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Նման դեր ունի նաեւ ընդեղենը»,-ասաց գիտնականը: Նա խոսեց նաեւ մի շատ կարեւոր խնդրի մասին, որը քննարկել է Հայ Առաքելական եկեղեցու քահանայի հետ. «Հիմա մենք գտնվում ենք Պահքի շրջանում, երբ չենք կարող օգտագործել կենդանական ծագման սնունդ: Այդ ամենը չպետք է տեղի ունենա մարդու առողջության հաշվին, մանավանդ Պահքը միայն սննդայինը չէ: Մենք հիմա ունենք արտակարգ իրավիճակ, դրա համար մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենց օրգանիզմի դիմադրողականությունը թույլ է, ապա պետք է դադարեցնեն պասը: Ինչպես արդեն շեշտեցի՝ այո, կարելի է ընդեղենով, լոբով ստանալ վիտամիններ, բայց օրգանիզմի դիմադրողականության համար կարեւորվում են նաեւ կենդանական ծագում ունեցող մթերքները: Շաբաթական գոնե երկու անգամ միսը պետք է ընդգրկել սննդակարգում: Վերջին օրերին շրջայցեր եմ արել տարբեր խանութներում, դիտարկում էի պարենային ապրանքների հասանելիությունը եւ նկատեցի, որ խոզի գնի անկում կա, ձուկը եւս թանկ չէ: Անհրաժեշտ է նաեւ մեծ քանակությամբ հեղուկ ընդունել եւ հաճախակի, որովհետեւ պետք է բերանի խոռոչն անընդհատ թրջել: Կա գոլ ջրի մշտական տարբերակը, բայց ցանկալի կլինի այս օրերին խմել տաք հեղուկներ, թեյեր՝ թուրմերի ձեւով: Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մի շարք բույսեր կան, օրինակ` կոճապղպեղը օժտված է այդ հատկությամբ, այդ թվում են՝ դարչինը, կարկադեն; Շատ համեղ է ստացվում կոճապղպեղով թեյը՝ կիտրոնով ու մեղրով կամ կարկադեն դարչինով: Չենք մոռանում նաեւ, որ սպիտակ բույսերը եւս օժտված են օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկանիշներով. Դրանք են՝ սոխը, սխտորը: Հատկապես, որ տանն եք, էսթետիկական կողմի խնդիր չկա, կարող եք սննդակարգում ներառել այս մթերքները եւ բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը»:

Կարդացեք նաեվ

Լույս չի լինելու

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 28 մահ

Irina Abovyan

Իտալիան կորոնավիրուսի զոհերի թվով գերազանցել է Չինաստանին

Irina Abovyan

Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

Irina Abovyan

Ներողություն, որ այսպիսի բաներ եմ գրելու, բայց այլ տարբերակ չկա. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Հորոսկոպի 2 նշան, ովքեր կարծում ենք որ ամենա-ամենան են

Irina Abovyan