Թիվ 8 երթուղայինի վարորդը պաշտպանում է թե՛ իրեն, թե՛ ուղևորներին: Պաշտպանիչ դիմակով, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներով շփվող վարորդը բարեխիղճ լինելուց զատ, նաև շատ հանգիստ էր վարում մեքենան, բոլոր կանգառներում կայանում ու առանց մանևրների մարդկանց տեղ էր հասցնում:
SHANTNEWS-ի թղթակցի խոսքերով՝ նա նաև իր առողջությունը ռիսկի չենթարկելու համար կողքի նստարանն է հանել։
