Հասարակություն

Վրաստանում որոշել են փակել բոլոր առևտրային կենտրոնները

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել փակել բոլոր առևտրային կենտրոնները, բացի մթերային խանութներից, դեղատներից և բենզալցակայաններից:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան՝ նշելով, որ դա արվում է «սոցիալական հեռավորությունն» ապահովելու և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Մենք ստիպված ենք անել հետևյալ քայլերը. բոլոր առևտրային կառույցները, բացի մթերային խանութներից, դեղատների ցնցերից, բենզալցակայաններից, փոստային ցանցից և բանկային հատվածից պետք է փակվեն»,- ասել է Գախարիան ճեպազրույցի ժամանակ:

Վրաց վարչապետը չի բացառել որ երկրում շուտով կարող է արտակարգ դրություն սահմանվել:

Վրաստանում ներկա պահին փակ են դպրոցները, մանկապարտեզները, սրճարանները, ռեստորանները, թատրոնները և բոլոր վայրերը, որոնք կարող են մարդկանց հավաքատեղի դառնալ:

Կարդացեք նաեվ

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

Irina Abovyan

Կորոնավիրուսի համավարակի զարգացման երեք սցենար կա. մասնագետ

Irina Abovyan

«Գյումրիում կորոնավիրուսի դեպքերը շատ չեն, կարելի է հաշվել մեկ կամ երկու ձեռքերի մատներին»

Irina Abovyan

Առվակի մեջ դի է հայտնաբերվել

Irina Abovyan

Ես որպես ՀՀ հպա՛րտ քաղաքացի, Ի՛մ անվերապահ աջակցությունն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արսեն Թորոսյանին և առողջապահական համակարգի ողջ անձնակազմին

Irina Abovyan

Քաղավիացիան ներկայացնում է առաջիկա չվերթների ցանկը

Irina Abovyan