Հասարակություն

Չկան դժվարություններ, կան դասեր

Կորոնավիրուսի եւ մի շարք այլ պատճառներով աշխարհը թեւակոխում է հերթական տնտեսական ճգնաժամի ժամանակաշրջան, եւ դա չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա: Հիշեցնեմ, որ 2009 թվականին նախորդող տարվա տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի պատճառով մեր երկրի ՀՆԱ-ն անկում ապրեց ավելի քան 15 տոկոսով: Բացառված չէ, որ 2020 թվականի ցուցանիշները նույնպես փայլուն չլինեն: Բայց, ինչպես ասում են, չկան դժվարություններ, սխալներ ու անհաջողություններ՝ կան դասեր: Եվ, հետեւաբար, էականը բուն անկումը չէ: Կա ավելի կարեւոր հարց. ինչպե՞ս են աշխարհի երկրները վերակառուցելու իրենց տնտեսությունը, որքանո՞վ ճիշտ են լինելու այդ երկրների «տնտեսական բլոկի» պաշտոնյաների, տնտեսագետների եւ գործարարների կանխատեսումները: Իհարկե, նման կանխատեսումներ անելը նեղ մասնագիտական խնդիր է, որի լուծումն այսօր չգիտեն անգամ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Բայց, կարծում եմ, պետք չէ լինել «տնտեսական գուրու»՝ արձանագրելու համար, որ նավթային դարաշրջանն ամբողջ աշխարհում մոտենում է ավարտին: Երեկ առավոտյան նավթի գինը կազմել է 23,5 դոլար բարելի դիմաց, եւ, մեկնաբանելով այդ փաստը, ռուսաստանյան խոշորագույն «Լուկոյլ» նավթային ընկերության համասեփականատեր եւ փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը դա ոչ ավելի, ոչ պակաս «աղետ» է անվանել: Իհարկե, գինը կարող է էլի բարձրանալ, բայց ենթադրում եմ, որ «նավթային» երկրների ղեկավարները պետք է հասկանան, որ տեսանելի ապագայում այլեւս հնարավոր չի լինի տնտեսությունը կառուցել նավթի վրա եւ այն կախման մեջ դնել այդ մեկ ապրանքի գնից: Դա մոտավորապես նույնն է, որ որեւէ ֆերմեր իր հաշվարկները հիմնի այն ենթադրության վրա, որ տարին 365 օր բարենպաստ եղանակ կլինի: Պետություններից եւ գործարարներից պահանջվելու է հնարամտության, ստեղծագործական մոտեցման նոր մակարդակ, եւ այս առումով Հայաստանն իսկապես կարող է շահել: Կարդացեք նաև Այս բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­ներն ի­րա­կա­նաց­վե­ցին, սա­կայն ա­վե­լի ուշ, քան կա­րե­լի էր ա­նել. Աննա Կոստանյան Համանախագահները զգուշացրել են Ադրբեջանին. կլինի ծանր հետևանք. «Ժամանակ» Որքան շուտ արտակարգ դրություն հայտարարենք, այնքան ավելի շատ կյանքեր կփրկենք. Վիտալի Բալասանյան Հայերը հնարամտության առումով առնվազն չեն զիջում մնացած օրերին: Եվ տնտեսվարողները, օգտվելով այս «կիսապարապուրդային» վիճակից, պետք է մտածեն ապագայի մասին, ձեռք բերեն նոր գիտելիքներ եւ հմտություններ: Եվ ինչո՞ւ միայն տնտեսվարողները: Այս իրավիճակը բոլորիս համար լավ հնարավորություն է ստեղծել գնահատելու, օրինակ, հեռավար ուսուցման եւ աշխատանքի հնարավորությունները: Այն, որ մարդիկ (ոչ միայն երիտասարդները) ստիպված են գիտելիքներ տալ եւ ստանալ կամ աշխատել հեռավար եղանակով, գուցե հնարավորություն տա նրանց նորովի նայել իրենց մասնագիտությանը, նոր ճանապարհներ գտնել ինքնակատարելագործվելու: Եվ այդ նոր հայացքը հաստատ պետք կգա նաեւ այն ժամանակ, երբ վարակը նահանջի:

Կարդացեք նաեվ

«Ակցիայով» վաճառել են․ ժամկետանց վաֆլիներ են հայտնաբերվել

Irina Abovyan

Փաշինյանը մանրամասներ է հայտնել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացածը 49 տարեկան է.

Irina Abovyan

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ ԱԻՆ-ի ստեղծման օրվա առթիվ

Irina Abovyan

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes B Class-ը և Mercedes C Class-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 27-ից մայիսի 3-ը

Irina Abovyan

Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է․Գագիկ Սուրենյան

Irina Abovyan