Հասարակություն

Երեկ Կառավարության գլխավոր մասնաշենքում առաջացած հրդեհի ժամանակ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության բժիշկները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել անվտանգության 8 աշխատակցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 19-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հրդեհը բռնկվել է կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի աշխատասենյակներից մեկում։ Տեղում հրդեհի բարդության թիվ 2 կանչով ժամանել էին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև բժշկական ապահովման վարչության բժիշկների հերթապահ խումբը։ Բարեբախտաբար, օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել է, և պարզվել է, որ այրվել են գրասեղանը, պահարանը, համակարգիչը, տպիչ սարքը, հեռախոսը, շերտավոր վարագույրն ու մանրահատակը, ջերմահարվել է նաև պատուհանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կառավարության շենքում իրենց ծառայությունը կատարող 8 անվտանգության աշխատակիցների, ովքեր ծխահարված են եղել, տեղում բժշկական ապահովման վարչության բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, ինչի շնորհիվ կարիք չի եղել նրանց հոսպիտալացնել։ Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս օրերին ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության բժիշկները նաև կատարում են մեկ այլ ազգանվեր աշխատանք՝ կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխելով համապատասխան վայրեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

Հապալասը կարող է պաշտպանել սրտի հիվանդություններից

Irina Abovyan

Ինչ չի կարելի անել բոլոր երկուշաբթի օրերը. Սա սնահավատություն չէ

Irina Abovyan

Պարզվում է՝ կան մթերքներ, որոնց հետ հաց չի կարելի օգտագործել. ա՜յ քեզ նորություն, իսկ ես չգիտեի

Irina Abovyan

Կանացի զգեստապահարանի 10 իր, որոնք դուր են գալիս տղամարդկանց

Irina Abovyan

Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից

Irina Abovyan

Արտակարգ դեպք Վանաձորում. 44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan