Քաղաքականություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի գրառումը․«Այն, ինչ այսօր անում է Կառավարությունը, արտակարգ դրության ռեժիմի պահպանում չէ»

Արտակարգ դրության իրավական ռեժիմի հաստատման շրջանակներում միանգամայն ողջամիտ է սահմանափակել նաև տեղեկատվության հրապարակման և տարածման ազատությունը։ Բայց այդ իրավունքի սահմանափակումը պետք է ծառայի իր նպատակին։

Ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո հետևում եմ լրատվամիջոցների նկատմամբ Կառավարության կողմից ձեռնարկած գործողություններին։ Այն, ինչ այսօր անում է Կառավարությունը, դա արտակարգ դրության ռեժիմի պահպանում չէ, այլ կոպիտ գրաքննություն, որը պարզապես անթույլատրելի է։

Դուք կարող եք պահանջել հեռացնել Կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակված չճշտված տեղեկատվություն, բայց դուք չեք կարող ստիպել լրատվամիջոցներին, որպեսզի նրանք հեղինակավոր անձնանց կարծիքը չզետեղեն իրենց էջերում՝ այն դեպքում երբ այդ կարծիքն արտահայտվում է՝ հղում անելով Պարետատան հայտնած պաշտոնական տվյալներին։

Տպավորություն է, որ դուք ոչ թե հոգում եք խուճապ չառաջացնելու մասին, այլ քարտ բլանշ եք ստացել ձեր քննադատներին լռեցնելու և նրանց խոսքի հասանելիությունը սահմանափակելու համար։ Եվ չգիտես ինչու արտակարգ դրության ռեժիմը ողջ խստությամբ գործում է միայն տեղեկատվության ազատության սահմանափակման դեպքում։

Վերանայեք ձեր արտակարգ աշխատանքային ոճը լրատվամիջոցների նկատմամբ։ Ինչպես դուք եք ասում՝ Կորոնավիրուսից հետո կյանք կա։

Կարդացեք նաեվ

Արմեն Աշոտյան. «Հայաստանում գործող որեւէ ընդդիմադիր ուժ, առանձին վերցրած, ի զորու չէ հաղթել այսօրվա հրեշին»

Irina Abovyan

Ողորմելի՛ Նիկոլ, էդ որ Ալիևի հետ լափում էիր, մոռացե՞լ էիր գերիների մասին. Արմեն Աշոտյան

Irina Abovyan

Պետք է համախմբել բոլորին և շարժվել առաջ․Սերժ Սարգսյան

Irina Abovyan

Մարդ ինչքան լկտի պետք է լինի, որ նման առաջարկությամբ հանդես գա. Հովիկ Աղազարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանին

Irina Abovyan

Սեյրան Օհանյանի որդին երկու օր առաջ վիրավորվել է և գտնվում է բուժման մեջ

Irina Abovyan

ԲՀԿ-ի` ՍԴ դատավորներին փրկելու, ու Սերժ Սարգսյանի վերջին հայտարարության մասին… Արմեն Չիբուխչյանի հերթական դիպուկ անդրադարձը

Irina Abovyan