Հասարակություն

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Մարտի 20-ն Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 29 տարեկան:
     Հ. Գալստյանը ծնունդով գյումրեցի էր: Դպրոցն ավարտելուց հետո 2003 թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2007 թվականին ուսումն ավարտելուց հետո ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի շրջանի՝ Թալիշ գյուղում:
     Հրաչը 2016-ին մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվել է հակառակորդի դեմ, զոհվել հերոսի մահով:
     Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը:
     Հ. Գալստյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Արիության մեդալներով:

Կարդացեք նաեվ

Նախապաշարմունքներ. 10 բան, որոնք երջանկություն են բերում

Irina Abovyan

Պատրաստում ենք կաղամբով անչափ համեղ աղցան նոր բաղադրատոմսով

Irina Abovyan

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում․ Աննա Հակոբյան

Irina Abovyan

Ապրիլի 6-ից 7-ը կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի մի շարք հասցեներում և Արարատի մարզի մի քանի համայնքում

Irina Abovyan

Հուսով ենք, որ անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունը․ Dasaran.am-ը հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Ինչու է կզակի վրա մազեր աճում. 6 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի անտեսել

Irina Abovyan