Հասարակություն

Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 ավտոմեքենա․ կան տուժածներ

Մարտի 19-ին, ժամը 20:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված 1994թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Էդիկ Հ., ծնված 1995թ.), «Mercedes S600» (վարորդ՝ Կարեն Ղ., ծնված 1995թ.) և «Mazda» (վարորդ՝ Հայկ Հ., ծնված 1988թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Toyota Camry» ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Նինա Պ-ն (ծնված 1996թ.) հոսպիտալացվել է շտապօգնության ավտոմեքենայով:

Փրկարարները փակել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել «Opel Astra» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները:

Կարդացեք նաեվ

Ներխուժել են Արսեն Թորոսյանի խորհրդականի գրասենյակ, ջարդել դռները, գողացել հեռախոս

Irina Abovyan

Բժշկի գնալու կարիք չկա․ Այս հրաշալի միջոցը կբուժի կիստաները և այլ կանացի լուրջ խնդիրներ

Irina Abovyan

Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, ոստիկանապետը եղել է դեպքի վայրում, բայց ոչ հիվանդանոցում․ Աշոտ Ահարոնյանը՝ Գավառում կատարվածի մասին

Irina Abovyan

Կառավարությունը կփոխհատուցի փետրվարին 10 000-30 000 դրամի գազ և 5000-10 000 դրամի հոսանք սպառած բնակիչների ծախսի 30 տոկոսը. նոր որոշում

Irina Abovyan

Ինչն է բնորոշում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Irina Abovyan

Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել․ ֆոտո

Irina Abovyan