Հասարակություն

10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն սպանում են ուղեղը

Ներկայացնում ենք 10 վտանգավոր սովորություններ, որոնք դանդաղորեն սպանում են ուղեղը:

Նախաճաշից հրաժարում

Մարդիկ, ովքեր չեն նախաճաշում, արյան մեջ ունեն գլյուկոզայի ցածր մակարդակ, ինչը հանգեցնում է գլխուղեղի ակտիվության նվազման:

Չափից շատ ուտել

Եթե դուք ձեզ թույլ եք տալիս շատ սնունդ օգտագործել, ձեր օրգանիզմը խոլեստերին է կուտակում արյունատար անոթներում և գլխուղեղի անոթներում:

Ծխել

Ծխախոտը վնասում է ուղեղի գործունեությանը և սպանում գլխուղեղի բջիջները: Իսկ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխելը կարող է Ալցհեյմերի հիվանդության պատճառներից մեկը լինել:

Մեծ քանակությամբ շաքարի օգտագործում

Որքան շատ է շաքարը՝ այնքան օրգանիզմում ավելի շատ են տոքսինները և ավելորդ քաշը և նույնքան ավելի քիչ՝ օգտակար նյութերը:

Օդի աղտոտվածություն

Այս գործոնը ձեզնից քիչ է կախված, բայց պետք է իմանալ, որ եթե ուղեղին թթվածինը չի բավարարում, դրա գործունեությունը զգալիորեն դանդաղում է:

Չափից քիչ քնել

Չափիչ քիչ քնելը հանգեցնում է գլխուղեղի բջիջների մահվան:

Թմրանյութեր և ալկոհոլ

Այդ նյութերը հանգեցնում են գլխուղեղի անշրջելի խանգարումների:

Աշխատանք հիվանդ ժամանակ

Երբ մարդը հիվանդ է, ինտենսիվ մտավոր աշխատանքը վնասում է ուղեղի գործունեությանը, քանի որ օրգանիզմն օգտագործում է իր բոլոր ռեսուրսները հիվանդության դեմ պայքարի համար: Այդ ժամանակ ուղեղը չի կարողանում բավականաչափ թթվածին ստանալ:

Խթանման և զարգացման բացակայություն

Ուղեղին անհրաժեշտ է մշտական զարգացում, ուստի հեռուստացույց դիտելու փոխարեն՝ գիրք կարդացեք, խաչբառ լուծեք կամ շախմատ խաղացեք:

Չխոսկանություն

Խոսակցությունը ևս գլխուղեղի խթանման տեսակ է: Զրուցելիս դուք հաճախ մտաբերում եք փաստեր և նոր բառեր ու արտահայտություններ եք սովորում՝ այդպիսով մարզելով ուղեղը, այն մշտապես ակտիվ պահելով:

Կարդացեք նաեվ

Խորթ հայրը երեխային գիշերները գետնին է քնեցնում՝ պատժելու նպատակով (տեսանյութ)

Irina Abovyan

Հոգեբանները պարզել են, որ հաճախ կամ ամեն առիթով արտասվող մարդիկ իրականում

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Համավարակ չկա, վիճակը ծանր չէ. սա ասողները ստո՞ւմ են. Արմեն Մուրադյանն արձագանքեց

Irina Abovyan

Արմեն Մուրադյան. «Պայծառ լուր… Վերջին զանգը բակում. դասղեկի անակնկալն աշակերտներին»

Irina Abovyan

Պարետի նման որոշումների հիման վրա մեր ժողովուրդը հիմա այս վիճակի մեջ է․ սրճարանի տեր

Irina Abovyan