Հասարակություն

Կալիֆոռնիան նահանգի 40 մլն բնակիչներին հրամայել է «տանը նստել»

Կալիֆոռնիան նահանգի 40 մլն բնակիչներին հրամայել է «տանը նստել»: Նահանգապետ Գեւին Նյուսոմի հրամանը, որն անմիջապես ուժի մեջ է մտնում, նշանավորում է կառավարական խոշորագույն եւ առավել մասշտաբային արգելք՝ կապված խորացող ճգնաժամի հետ, որն առաջացրել է COVID-19 վիրուսը, եւ որը, ըստ կանխատեսումների, կարող է 8 շաբաթվա ընթացքում վարակել նահանգի կեսից ավելիին, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 13 հազարից, 200 մարդ մահացել է: Դեպքերի հիմնական մասը բաժին է ընկնում Վաշինգտոնին, Նյու Յորքին եւ Կալիֆոռնիային:

Նյուսոմն ասել է, որ իր՝ «մնա տանը» հրամանը կարեւոր է, քանի որ մոդելավորումը ցույց է տվել, որ Կալիֆոռնիայում 40 մլն մարդուց 56 տոկոսը հաջորդ 8 շաբաթներին վարակվելու է վիրուսով եւ պահանջվելու է մոտ 20 հազար հիվանդանոցային մահճակալ ավելի, քան կարող է տրամադրել պետությունը:

Նրա խոսքով՝ Լոս Անջելերսի՝ որպես մեծությամբ երկրի երկրորդ քաղաքի վրա առաջիկա շաբաթներին, հավանաբար, վիրուսը «կտարածվի անհամաչափորեն»:

Կարդացեք նաեվ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով

Irina Abovyan

Տականքները կրկին դաժան ծեծի են ենթարկել․ Սենսացիա Արցախից՝ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎԻՃԱԿ

Irina Abovyan

Պատրաստ եմ օգնել. Հրանտ Վարդանյան

Irina Abovyan

Կենդանակերպի 5 կանայք, ովքեր տղամարդուն թույլ չեն տա ղեկավարել իրենց

Irina Abovyan

Պայծառատես Վանգան լրջորեն մտահոգված էր մոլորակի վրա սպասվող այս համաճարակի խնդրով

Irina Abovyan

ԹԵՍՏ. Որ կոշիկն է ամենագեղեցիկը. իմացեք բնավորությունը. 99% ճշտգրտություն

Irina Abovyan