Հասարակություն

Այսօր կկայանա Վիեննա-Երևան-Վիեննա առաջին չվերթը

ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մարտի 20-ին կայանալու է Wizz Air ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:

Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով )

Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահամնաված ցանկով ներքոնշյալ պետությունների քաղաքացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն։

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

2. Իրանի Իսլամական Հանրապետություն

3. Հարավային Կորեա

4. Ճապոնիա

5. Իտալիա

6. Իսպանիա

7. Ֆրանսիա

8. Գերմանիա

9. Շվեյցարիա

10. Դանիա

11. Ավստրիա

12. Բելգիա

13. Նորվեգիա

14. Շվեդիա

15. Նիդերլանդներ

16. Միացյալ Թագավորություն

Միևնույն ժամանակ հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրություններին»:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Հայաստանում այս պահին կա 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ, ազատ է կորոնավիրուսի բուժման համար ընդամենը 32 ռեանիմացիոն մահճակալ

Irina Abovyan

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 2441 նոր դեպք. ապաքինվել է 510 քաղաքացի

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր հերոսները երգով ոչնչացնում են թշնամուն

Irina Abovyan

Շներին բերում բաց են թողնում Մասիվի փողոցներում․ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Irina Abovyan

Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է. Վահրամ Պողոսյան

Irina Abovyan

Տխուր փաստ է, որ կորոնավիրուս ունեցող պացիենտները սկսել են «ապացուցել», որ վիրուսը գոյություն ունի. Ալինա Նիկողոսյան

Irina Abovyan