Հասարակություն

Մանե Գևորգյանը բացառում է, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցի ուղեգիր չտան. ահազանգի հետքով․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Փաստին» դիմում են քաղաքացիներ՝ դժգոհելով, որ պոլիկլինիկաներում հիվանդանոցների ուղեգրեր չեն տալիս, եթե նույնիսկ ցուցված է։ Խոսքը կորոնավիրուսի կասկածի մասին չէ, այլ ընթացիկ ուղեգրումների։ Տեղեկություն ենք ստացել, որ պոլիկլինիկաների ղեկավարներն այս առումով ներքին կարգադրություն են տվել բժիշկներին։ Հարցի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին, որը նաև պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատուն է: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես նշեց. «Ես բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունենալ, որովհետև պոլիկլինիկաների և հիվանդանոցների աշխատանքները կորոնավիրուսով չեն սկսվում և ավարտվում, նրանք շարունակում են իրենց բնականոն գործունեությունը: Եթե մեր քաղաքացիները ունեն կոնկրետ բողոքներ, կարող են դիմել առողջապահության նախարարություն: Միևնույն ժամանակ ես էլի եմ ուզում կրկնել՝ բացառում եմ, որ նման բան կարող է տեղի ունեցած լինել»,- ասաց Գևորգյանը»:

Կարդացեք նաեվ

5 նշան այն բանի, որ դու գտել ես քո հասուն սերը

Irina Abovyan

5-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ Գորիսից ուղղաթիռով տեղափոխել են Երեւան

Irina Abovyan

Գոնե 2016թ․ ապրիլը հիշեք, քանի որ․․․ Նվեր Մնացականյանի հերթական ջախջախիչ մեկ րոպեն երկրի ներքին թշնամիների մասին

Irina Abovyan

Եղանակը մարզերում և Երևանում

Irina Abovyan

Ucom սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն աշխատի

Irina Abovyan

Մենք պետք է լսենք մեր Փաշինյանին,մի քիչ էլ դիմանանք և ամեն ինչ լավ կլինի.Քաղաքացի

Irina Abovyan