Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում. 35-ամյա բժիշկը 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Հալաբյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Պողոսյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Բադալյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա. Ա-ն էր, ով նշված շենքի 4-րդ հարկի շքամուտքի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն իր ազգականի տանը մասնակցելիս է եղել խնջույքի, որից հետո խնջույքի մասնակիցները տեսել են, որ նա սենյակում չէ ու հետո նրա դին հայտնաբերել են դրսում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ա-ն մասնագիտությամբ բժիշկ էր, աշխատում էր «Ավագյան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՏԵՍՆԵԼ Է ՊԵՏՔ․ Ռուս երիտասարդը պատժեց ադրբեջանցուն, երբ տեսավ որ ապրանքի վրա գրված է՝ «Հայերին չի վաճառվում»

Irina Abovyan

Եթե վարակվածների թիվը աճեց, արդյոք այս մարդիկ էլի մեղավոր կփնտրեն․ Արսեն Թորոսյանի խորհրդական

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Խնդրում ենք լինել համբերատար, ամեն ինչ լավ է լինելու». ՊԲ զինվորներն ուղերձ են հղել

Irina Abovyan

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 136-ի

Irina Abovyan

«Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

Irina Abovyan

Շատ համեղ և գեղեցիկ տեսքով աղցան <>

Irina Abovyan