Հասարակություն

Արտակարգ դրությամբ պայմանավորված 3 երեխաների մայրը, ՄԻՊ-ի աջակցությամբ, վերամիավորվել է ընտանիքի հետ

Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների եւ ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։

Այս դեպքն Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ եւ նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը։

Արտակարգ դրության սահմանափակումները խոչընդոտել են ընտանիքի միավորմանը․ պարետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած հարցը։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը եւ կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։

Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես է կարեւոր նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին եւ անհատական մոտեցումը։

Կարդացեք նաեվ

Ամենակարող Տեր Աստված, խնդրում եմ, օրը թող բարի լինի հայոց բանակի համար

Irina Abovyan

Մաքրուհին գնաց համարը հավաքելու, որտեղից երկու երիտասարդ էին հեռացել. սավանների տակ հայտնաբերածը ստիպեց նրան արտասվել

Irina Abovyan

Մերոնք ոչնչացրել են ադրբեջանական դրոշը գրպանում հույսեր փայփայած ադրբեջանցի զինվորականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Վարչական վարույթ է հարուցել մի շարք տնտեսվարողների գործունեության վերաբերյալ․ ՏՄՊՊՀ

Irina Abovyan

Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. քարով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan