Հասարակություն

Օգտակար համարվող սննդամթերքի տեսակներ, որոնց չարաշահումը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա օրգանիզմը ընդհանուր առողջական վիճակի համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս դրանում ներառել հնարավորինս շատ օգտակար մթերք։ Սակայն խնդիրն այն է, որ չարաշահման դեպքերում անգամ ամենաօգտակար մթերքը կարող է վնասակար լինել՝ առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ։ Ինչպես գրում է actualnews.org կայքը, մասնագետները ներկայացրել են օգտակար սննդամթերքի այն տեսակները, որոնք կարող են շատ վտանգավոր լինել չափից շատ օգտագործելու դեպքում։

Մասնագետների խոսքով՝ չարաշահման դեպքում վտանգավոր սննդամթերքի տեսակների շարքին է դասվում գազարը, որը նորմայից շատ ուտելը հանգեցնում է կարոտինեմիայի զարգացման հավանականության բարձրացման։ Այս հիվանդությունը դրսևորվում է արյան մեջ կարոտինոիդների բարձր մակարդակով, ինչն էլ դառնում է մաշկի անբնական գունավորման պատճառ։ Արտաքինից այս հիվանդություն նման է դեղնուկին, ուստի շատերը հաճախ շփոթում են դրանք միմյանց հետ։

Այս ցանկում է հայտնվել նաև ավոկադոն, որը համարվում է ամենայուրահատուկ ու առողջարար մրգերից մեկը։ Այս պտուղը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով, մանրաթելերով ու մոնոչհագեցած ճարպերով։ Բացի այդ, այն կարող է նվազեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի՝ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը, ինչը նույնպես շատ կարևոր հատկություն է, սակայն չարաշահումն այնուամենայնիվ չի խրախուսվում։ Բանն այն է, որ ավոկադոն ունի բավական բարձր կալորիականություն։ Այս մրգի գործածությունն արդեն իսկ տալիս է օրգանիզմին ամբողջ օրվա համար նախատեսված կալորիաների 10-20%-ը, ինչը նշանակում է, որ չարաշահման դեպքում այն կարող է հանգեցնել զարկերակների խցանման։

Շատ օգտակար կարող են լինել նաև սոյան և դրանից պատրաստվող մթերքը, որը հարուստ է մի շարք սննդարար նյութերով, այդ թվում՝ վիտամին В-ով, մանրաթելերով, կալիումով, մագնեզիումով ու բարձրորակ սպիտակուցով, որը պարունակում է 9 անփոխարինելի ամինաթթու, որոնք օրգանիզմը չի կարող արտադրել։ Սակայն անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում չի կարելի չարաշահել, քանի որ այն կարող է դառնալ առողջական լուրջ խնդիրների պատճառ։ Սոյան, մասնավորապես, հակացուցված է վահանաձև գեղձի հիվանդություններով կանանց, քանի որ այն կարող է խոչընդոտել այն հորմոնալ դեղերի ազդեցությանը, որոնք կիրառվում են հիպոթիրեոզի բուժման համար։

Բացի այդ, հարկավոր է շատ զգոն լինել նաև չիա սերմեր օգտագործելիս։ Բանն այն է, որ այս մթերքը համարվում է «սուպերֆուդ», քանի որ հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, սակայն գիտնականները մինչ օրս չեն ապացուցել, որ այն կարող է օգտակար լինել առողջության համար և կօգնի պայքարել սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ։ Միևնույն ժամանակ հետազոտությունները ցույց են տվել, որ այս սերմերում պարունակվող պոլիչհագեցած ճարպաթթուներն ավելի վատ են յուրացվում, քան այն ճարպաթթուները, որոնք մարդն ստանում է ձկնամթերքից։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 4 օրում խփվել է թշնամու այնքան տեխնիկա, ինչքան մեր առաջին արցախյան պատերազմի ժամանակ․ ԱՀ նախագահ

Irina Abovyan

Սպանության փորձ՝ Վանաձորում

Irina Abovyan

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 3-9-ը

Irina Abovyan

Տարոն թաղամասի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Irina Abovyan

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 18-ից 24-ը

Irina Abovyan

Իսպանացի բժիշկները միանգամից 6 օրգան են փոխպատվաստել երեխային

Irina Abovyan