Շոու-բիզնես

«Անցյալը ջնջել չես կարող, բայց կարող ես այն չկրկնել». Բրյուս Ուիլիսը դարձավ 65 տարեկան

Ամերիկացի հայտնի դերասան Բրյուս Ուիլիսն այսօր՝ մարտի 19-ին, նշում է ծննդյան 65-ամյակը: Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկն առավել հայտնի է «Ամուր կաղինը», «Նրան սազում է մահը», «Քրեական ընթերցում», «12 կապիկ», «Հինգերորդ տարրը», «Արմագեդոն», «Վեցերորդ զգայարան», «Մեղքերի քաղաքը» ֆիլմերում կերտած իր դերերով: Եվ չնայած բազմաժանր նախագծերում մասնակցություն ունենալուն ու մեկը մյուսից  տարբերվող կերպարներին՝ Բրյուս Ուիլիսը դեռեւս «Օսկարի» չի արժանացել:

Հոլիվուդյան աստղը մինչ օրս շարունակում է նկարահանվել ֆիլմերում: Նա կարծում է, որ լավագույն մարմնամարզությունն աշխատելն է: Դերասանի մյուս հայտնի մեջբերումներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես պարզապես մի սովորական տղա եմ, որն օրհնված կյանք ունի»:

«Յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, հոգու խորքում իրեն 24-25 տարեկան է զգում»:

«Անցյալը ջնջել չես կարող, բայց կարող ես այն չկրկնել»:

«Ես ամեն օր ուրախ եմ լինում»:

«Ես սովոր էի ասել՝ «Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ», ու այդպիսով ինքս ինձ խաբում էի»:

«Ես ավելի հպարտ եմ իմ՝ հայր լինելով, քան դերասան»:

«Երբեք չեմ ժամադրվել: Իմ հարաբերություններն ինքնաբուխ են ստացվել»:

«Արվեստը նմանակում է կյանքը, հաճախ էլ՝ կյանքն է նմանակում արվեստը: Սա տարրերի հետաքրքիր միասնություն է»:

«Կինս ինձանից մոտ 100 անգամ լսել է «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը, բայց նա երբեք ինձանից չի լսել՝ «Կներես»»:

«Ես ամեն առավոտ ծիծաղելով եմ արթնանում: Այո, արթնանում եմ ու սկսում մի գլուխ ծիծաղել»:

Կարդացեք նաեվ

Կրծքերը բաց Շողեր Թովմասյանը ծամոնով փուչիկ է անում

Irina Abovyan

Արուս Տիգրանյանը փոխել է մազերի գույնն ու դարձել կարմրահեր (լուսանկարներ)

Irina Abovyan

Բարև աշուն․ Նարե Գևորգյանն այսեղանակին արդեն անցել է ձմեռային զգեստապահարանի

Irina Abovyan

«Երջանիկ մարդ». Հասմիկ Խոջյանի քնքուշ կերպարը

Irina Abovyan

«Դժվար է համակերպվելը». Նունե Եսայանի գրառումը

Irina Abovyan

Նուրբ. Ադրիանա Գալստյանի լուսանկարը

Irina Abovyan