Հասարակություն

Թուրքիայում 20 հոգի մահացել է կորոնավիրուսից պաշտպանվելու համար կեղծված սպիրտ խմելու պատճառով

Թուրքիայում ոստիկանությունը խոշոր գործողություն է իրականացնում կեղծված սպիրտի հետեւանքով արդեն 20 զոհերի հետ կապված մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները այցելել են ալկոհոլային թւոնավորմմաբ հիվանդանոց տեղափոխվածներին եւ հարցաքննության ժամանակ պարզել, որ նրանք բոլորը խմել են 96 տոկոսանոց սպիրտ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։  Ոմանք նշել են, որ նաեւ մարմնին են քսել խմելուց առաջ։

Ոստիկանները պարզել են, որ 34 թունավորվածների մեծ մասը թուրքմեններ են, ովքեր ապրում են Ստամբուլի Բայազետ թաղամասում եւ գնել են կեղծված սպիրտ, ինչն էլ հանդիսացել է թունավորման եւ 20 մահի պատճառ։

Դեպքի հետ կապված ձերբակալվել են թուրքմեններին սպիրտ վաճառած 11 անձ։

Կարդացեք նաեվ

28 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս. Նիկոլ Փաշինյանը թվեր է ներկայացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

COVID-19. Ունենք վարակման 355 նոր դեպք, 10 մահ

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք, 28 մահ

Irina Abovyan

«Եթե վարակը մի քիչ շատ տարածվեց, կործանվելու է այս երկիրը, որովհետև ո՛չ կարգ կա, ո՛չ կանոն կա, իրականում, ո՛չ էլ իշխանություն կա, ո՛չ էլ՝ պետություն»․ Արծրուն Պեպանյան

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս նայեք ոնց են ծեծում․ Ծեծկռտուք ոստիկանների և քաղաքացիների միջև դիմակ չկրելու համար

Irina Abovyan

Այսօր՝ ես զրուցեցի մի մարդու հետ, ով նոր էր տուն եկել դիրքերից: Նրան լսելուց հետո ուրվագծվեց մի կարևոր եզրակացւթյուն, որ… Մնացական Հարությունյանի ուշագրավ վերլուծությունը

Irina Abovyan