ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով ՀՀ ոստիկանապետի պաշտոնը կստանձնի Արման Սարգսյանը, իսկ ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ Էդուարդ Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ և հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ասվում է ՀՀ նախագահի հրամանագրերում։