Հասարակություն

«Շուտով կտեղափոխվենք նոր բնակարան, որտեղ առանձին սենյակ կհատկացնեմ միայն հագուստիս»․ Սոնա Եսայանը՝ իր ոճի, դիզայներական դպրոց հաճախելու և նորաձևության մասին

Պարուհի Սոնա Եսայանն առանձնանում է վառ գույներով հագուստի ընտրությամբ, սպորտային ոճում արված համադրություններով: Հագեցած առօրյայի բերումով նրա պահարանում գերակշռում են սպորտային հագուստները:

Պարուհուն հիմա անհանգստացնում է զգեստապահարանի հարցը, քանի որ ոչ մի կերպ չի կարողանում տեղավորել հագուստը, սակայն ամուսնու՝ Գրիգի հետ շուտով կտեղափոխվեն նոր բնակարան, որտեղ Սոնան կկարողանա առանձին սենյակ տրամադրել միայն զգեստապահարանին։

«Սիրում եմ street և rocker ոճերը։ Հիմնականում այդպես էլ ներկայանում եմ։ Այս ուղղությունները և՛ համադրելի են իմ աշխատանքի ու առօրյայի հետ, և՛ հնարավոր է ոճային շատ կերպարներ ստեղծել»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Սոնան։

Պարուհու աշխատանքն ու գերզբաղված գրաֆիկը հաշվի առնելով՝ առօրյայում Սոնան մեծ մասամբ սպորտային կերպարներով է լինում։

«Գրեթե ժամանակ չեմ ունենում ուրիշ ինչ-որ բան կրելու, որովհետև առավոտյան գնում եմ աշխատանքի, ուշ երեկոյան վերադառնում։ Ստացվում է այնպես, որ ողջ օրն այդ ոճի հագուստով եմ լինում։ Եթե ինչ-որ պաշտոնական հանդիպման եմ, զգեստափոխվում եմ, հակառակ դեպքում, հնարավոր է հենց սպորտային հագուստով էլ գնամ։ Ինձ ճանաչողներն արդեն սովոր են դրան»,-ասաց պարուհին։

Սոնան հաճախ է նախընտրում վառ ու խայտաբղետ համադրություններ։ Պարուհին նշեց, որ այս առումով իրեն չի սահմանափակում։

«Գերակշռող մեկ գույն պահարանումս չկա, առհասարակ, ես գույների մեծ սիրահար եմ։ Ամեն գույնի հագուստ ունեմ, իսկ թե ինչ կընտրեմ այդ օրվա համար, կախված է իմ տրամադրությունից։ Շրջապատումս էլ ասում են, որ շատ տարբեր եմ. մի օր կարող եմ ամբողջությամբ սև գույնի մեջ լինել, հաջորդ օրը՝ միայն վառ գույներով»,-նշեց Սոնան։

Պարուհու խոսքով՝ գնումների ընթացքն իր համար երբեք հատուկ արարողություն չի եղել, իսկ վերջին տարիներին նախընտրում է օնլայն տարբերակով գնումներ անել։

«Քիչ առաջ են հագուստի նոր պատվերներս առաքել տուն՝ 16 կտոր։ Ես պատվերներն այնքան շատ եմ անում, որ վերջում դրանց համար տեղ գտնելու խնդիր եմ ունենում»,-ասաց նա ու հավելեց, որ հագուստը տեղավորելը հիմա իրենց համար առաջնային հարց է։
«Դա ինձ համար լուրջ խնդիր է դարձել։ Անկեղծ եմ ասում, տանն ամենամեծ հարցը հենց դա է։ Շուտով կտեղափոխվենք նոր բնակարան, որը հիմա վերանորոգման փուլում է։ Ինտերիեր դիզայներին առաջնահերթ այդ խնդիրն եմ տվել, որպեսզի հնարավորինս շատ զգեստապահարաններ ունենանք։ Նույնիսկ առանձին սենյակ կլինի, որտեղ կկարողանամ տեղավորել միայն իմ հագուստը։ Գրիգի հագուստը իհարկե այնքան շատ չէ, որքան իմը։ Ամեն ինչ այնքան շատ է, որ երբեմն անգամ պիտակով հագուստ կարող եմ գտնել։ Չեմ էլ կարողանում հիշել, երբ եմ գնել։ Ուրախ-ուրախ պիտակը պոկում եմ ու հագնում»,- ասաց Սոնան։

Հարցին, թե հիմա քանի զույգ կոշիկ ունի՝ Սոնան դժվարացավ պատասխանել, ծիծաղելով նշեց, որ երբևէ չի փորձել հաշվել։

«Առանձնահատուկ սիրում եմ սպորտային կոշիկներ։ Ժամանակին «Նայք» ապրանքանիշի սիրահար էի։ Իհարկե, հիմա էլ եմ սիրում, սակայն վերջին ժամանակներս «Պումա»-ի տեսականին եմ պահարանումս ավելացնում։ Չեմ հաշվել, բայց վստահաբար շատ են։ Կոշիկներիս մի զգալի քանակ իմ ու Գրիգի տանն է, մի մասն էլ իմ հայրական տանն է մնացել»,-ասաց պարուհին ու հավելեց, որ չի էլ փորձի դրանք բերել իրենց բնակարան։

Պարզվում է՝ ժամանակին Սոնան լրջորեն հետաքրքրվել է դիզայների ու մոդելավորողի աշխատանքով, նորաձևությունը հիմա նրա համար հոբբի է դարձել։

«Ես շատ եմ սիրում նորաձևությունն ու այդ աշխարհը։ Տարիներ առաջ ոճաբանության և դիզայնի դպրոց եմ հաճախել։ Սովորել եմ նկարել, ուրվագծել, նույնիսկ կարել գիտեմ։ Մեր տանը կարի մեքենա ունենք, որը, ցավոք, շատ տխուր վիճակում է, որովհետև երկար ժամանակ չեմ օգտագործել»,-ասաց պարուհին։

Երկար ուսումնասիրությունների արդյունքում Սոնան եկել է հետաքրքիր եզրահանգման․ նորաձև կարելի է համարել այն, ինչն ինքդ ես հավանում․ «Նորաձևությունն ինձ համար հստակ սահմանումներ չունի։ Կարծում եմ՝ նորաձև է այն, ինչը դու ես ուզում կրել, ինքդ ես նախընտրում։ Բարձր նորաձևությանը և՛ կողմ եմ, և՛ ոչ։ Դա ուղղակի չես կարող առօրյայում կիրառել, պետք է նայել և հաճույք ստանալ։ Կարելի է հետևել, բայց չկրկնօրինակել։ Երբ չես կրկնօրինակում, ավելի լավ ես կարողանում ընդգծել քո ոճը, երևակայությունդ է սկսում աշխատել»։

Կարդացեք նաեվ

Այսօր Մաշտոցի պողոտա` մի հատված Ստամբուլյան կոնվեցիայից

Irina Abovyan

Մենակ չուտես, իրանց էլ տուր․ԻՆչպես է Նիկոլ Փաշինյանը կոնֆետներ բաժանում երեխաներին

Irina Abovyan

Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

Irina Abovyan

Ընտրեք ամենաերջանիկ զույգին և իմացեք՝ ինչի մասին է վկայում ընտրությունը

Irina Abovyan

Երևանում երիտասարդ զույգը հեռավար հարսանիք է արել Zoom-ով (Տեսանյութ)

Irina Abovyan

Այսօրվանից դադարեցվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը. ՏԿԵ նախարարի տեղակալ

Irina Abovyan