Հասարակություն

Ծխելը եւ ոչ առողջ կենսակերպը մեծացնում են կորոնավիրուսի հետեւանքով բարդությունների հավանականությունը. նախարար

Մյուս երկրների վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի հետեւանքով բարդություններին ավելի հաճախ բախվում են տարեցները, եւ նրանց շրջանում է ավելի բարձր մահանալու հավանականությունը: Այսպես, Իտալիայում, օրինակ, կորոնավիրուսի հետեւանքով մահացած պացիենտների միջին տարիքն է 79,4, ընդ որում նրանց 72 տոկոսը տղամարդիկ են: Այս մասին լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ տղամարդկանց շրջանում մահացության ավելի բարձր մակարդակը կարող է կապված լինել առավել ոչ առողջ կենսակերպի հետ, որը նրանք հաճախ վարում են ուղեկցող հիվանդությունների առկայությամբ, ինչիսին են թոքերի, սրտի հիվանդությունները, դիաբետը եւ այլն, որոնք հաճախ նույնպես կապված են ոչ առողջ կենսակերպի հետ: Այս բոլոր խնդիրները վատթարացնում են կանխատեսումները եւ բարդացնում հիվանդության ընթացքը:

Նախարարը նշեց, որ ծխելու նման վնասակար սովորություններն այստեղ ավելի լուրջ դերակատարում ունեն, քան կարելի է ենթադրել: Այդպիսի սովորությունները կապված են մեծ թվով քրոնիկական հիվանդությունների զարգացման հետ (սրտի հիվանդություններ, դիաբետ եւ այլ): Կարծիք կա, որ եթե այսպիսի հիվանդությունները պոպուլյացիայում քիչ լինեին, կորոնավիրուսի հետեւանքով մահացության մակարդակը ցածր կլիներ, քանի որ այն կախված է բնակչության առողջական վիճակից:

«Ուղիղ կապ կա թոքերի վատ վիճակի եւ կորոնավիրուսի հետեւանքով մահվան հավանականության միջեւ: Իսկ դուք արդեն գիտեք, թե ինչի հետեւանքով են վնասվում թոքերը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ բուժաշխատողների պարտքն է տեղեկություններ տարածել այն մասին, որ եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն առավելագույն թեթեւ եւ առանց բարդությունների ընթացք ունենան, անհրաժեշտ է վնասակար սովորությունները բացառել:

Կարդացեք նաեվ

«Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ի, «Երևան Մոլ»-ի և ևս 97 տնտեսվարողի գործունեություն արգելվեց․ պարետի որոշումներ

Irina Abovyan

Վարակակիրների թվի նույն աճի տեմպը ունենք՝ 3-5 տոկոս․ Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է. զորամասի հրամանատարը տեղում մահացել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ

Irina Abovyan

Կենդանակերպի 6 նշան, որոնց հնարավոր չէ հնազանդեցնել կամ ընտելացնել

Irina Abovyan