Հասարակություն

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում Toyota Avalon-ը բախվել է երկաթե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Toyota Avalon մակնիշի 33 ՏT 590 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ դեպի Շինուհայր գյուղ տանող ճանապարհահատվածի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է. ում դին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում, բացի վարորդից, ուղևոր էլ է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել, սակայն նրան առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած բժիշկները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի և ուղևորի, ինչպես նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Կարդացեք նաեվ

Հասկանում եմ, որ հիմա ինձ շատերը կքարկոծեն, բայց…Երգահան Գիսանե Պալյանի շատ ԿԱՐԵՒՈՐ կոչը Հայերիս

Irina Abovyan

Տատիկներն ու պապիկները չեն մահանում: Նրանք միշտ ապրում են մեր սրտերում

Irina Abovyan

Այլևս դեն չնետեք կիվիի կեղևը. ահա թե ինչով է այն օգտակար

Irina Abovyan

Հակառակորդի շարժեր և կուտակումներ կան նաև ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Անկաշկանդ ընկերուհին հենց փողոցում բարձրացնում է աղջկա շորն ու ապտակում հետույքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Կենդանակերպի այս 3 նշանների համար հուլիսը անակնկալ է պատրաստել

Irina Abovyan