Հասարակություն

Լուկաշենկոն անեկդոտ է պատմել կորոնավիրուսի, օղու և Ժիրինովսկու մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում համաճարակային իրավիճակի մասին քննարկմանը անեկդոտ է պատմել ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու մասին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Քննադատեց նա (Ժիրինովսկին), որ օղի չի կարելի, ինչ շոգեբաղնիք, Լուկաշենկոն սխալ է: Գալիս է տուն ու կնոջն ասում է. «100 գրամ լցրու, բուժվեմ կորոնավիրուսից»: Կինը նրան պատասխանում է. «Վոլոդյա, ախր դու հենց նոր քննադատում էիր Լուկաշենկոյին և ասում, որ օղին չի օգնում»: «Ես դա մյուսների համար էի ասում, իսկ ինձ լցրու: Լուկաշենկոն հիմար չէ, մի բան գիտի, որ ասում է»: Կինը նրան նորից ասում է. «Վոլոդյա, ախր ռուսները բաղնիքից հետո են 100 գրամ խմում»: Ժիրինովսկին. «Դա ռուսական ձևով, իսկ ես հրեականով եմ անում, 100 գրամ բաղնիքից առաջ և 100 գրամ բաղնիքից հետո: Լցրու»: Անեկդոտի է նման, նամանավանդ, որ մեր թեմային մոտ է: Ներողություն եմ խնդրում Վլադիմիր Վոլֆովիչից, բայց չէի կարող ինձ թույլ տալ չպատմել սա»,-ասել է Բելառուսի նախագահը:

Ավելի վաղ Լուկաշենկոն պաշտոնյաներին մի քանի խորհուրդներ էր տվել կորոնավիրուսով չվարակվելու համար: Մասնավորապես, նա խորհուրդ էր տվել ավելի հաճախ լվանալ ձեռքերը և ժամանակին սնվել: Բելառուս առաջնորդը հայտարարել էր նաև, որ վիրուսի դեմ կարելի է պայքարել օղու միջոցով և շաբաթական երկու-երեք անգամ շոգեբաղնիք գնալով: Ժիրինովսկին, իր հերթին, քննադատել էր Լուկաշենկոյի խորհուրդները:

Կարդացեք նաեվ

«Նիվայից» կրակելով սպանել են 30–ամյա երկու տղամարդու, ապա այրել մեքենան. մանրամասներ Վանաձորի սպանությունից

Irina Abovyan

Մգեր Արմենիան կոչով դիմել է Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրելով զանգել Վլադիմիր Պուտինին

Irina Abovyan

«Հենց տուն հասնեմ՝ նշանվելու եմ»․ Գրիգորը մինչև վերջին շունչը կռիվ է տվել

Irina Abovyan

Կաղամբով 5 ուտեստ․ Հագեցող և համեղ բաղադրատոմս

Irina Abovyan

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (տեսանյութ)

Irina Abovyan

Շատ համեղ բուլկիներ, հիանալի է ստացվում

Irina Abovyan