Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.

«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ Ձեր կարևոր և պատասխանատու պաշտոնում և հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմանը միտված Ձեր բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առաջընթաց:

Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին մաղթելով ամենայն բարիք, քաջառողջություն և երջանկություն»:

Կարդացեք նաեվ

Հարգելի Սերժ Թանկյան, մի հապաղեք, եկեք Հայաստան և ինչ-որ մեկից խլված տունը կոպեկներով ձեզանով արեք, Ձեր սեփականությունը դարձրեք

Irina Abovyan

«Ի՞նչ կա, ա՛յ իմ հնգեր». անմահության ճամփան բռնած Սարգիս Ղազարյանը

Irina Abovyan

Ծանր օր ենք ունեցել, 30 տարվա ընթացքում առաջին անգամ ենք պատսպարվել ԱԹՍ-ներից. Տավուշի մարզպետ (տեսանյութ)

Irina Abovyan

Ընտրեք ակնոցներից մեկը և բացահայտեք Ձեր բնավորության ամենավառ կողմերը

Irina Abovyan

Հայաստանում հայտնաբերվել է ռուս զինվորի դին

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. ճիվաղը կամ ճիվաղները հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը.

Irina Abovyan