Հասարակություն

Էսօր ինչ ծանր նիստ ստացվեց, չկրկնվի սենց դեպք. Փաշինյանի դժգոհությունը կառավարության անդամների աշխատանքից

Այսօր կառավարությունում հարցերի քննարկումները երկար էին տևում, որից հետո, ի վերջո, վարչապետը հարցն ուղարկում էր կոմիտե` կրկին քննարկելու: Դրանց թվում էր նաև համայնքային մանկապարտեզներ կառուցելու մասին հարցի քննարկումը: Նիկոլ Փաշինյանը, նախ, լուռ լսում էր, այնուհետև զայրանում:

«Ամենավատ բանն է, որ գործնականում նույն թեմային ամեն շաբաթ անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է անընդհատ ասել: Մի անգամ ասվում է, ու կա´մ պետք է կատարվի, կա´մ լինի հիմնավորումը, եթե 2020-ի արդյունքներով պարզվեց, որ 26 մլն պակաս է ծախսել իր գումարներից Քաղաքաշինության կոմիտեն, էս խոսակցությունը դառնալու է մեծ պատմություն»,- ասաց նա:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողը պատասխանեց.

«Մենք պետք է ձգտենք 100 տոկոսսով ծախսել գումարները, բայց եթե թերակատարում է լինում, գումարները հետ են գալու»:

Պատասխանը չգոհացրեց Փաշինյանին:

«Եթե տարվա վերջում 10 մլն դրամ չենք ծախսելու, իսկ այսօր կան այլ ծրագրեր, որոնք սպասում են ֆինանսավորման, կարող է 26 միլիոնը ավելի արդյունավետ ծախսելու ավելի լավ տեղ կա: Էսօր ինչ ծանր նիստ ստացվեց… Հանձնարարականը, որ տրվում է, ենթակա է կատարման, չի լինի սենց: Ես քանի անգամ զգուշացնեմ, ես անընդհատ հրապարակային եմ իմ հանձնարարականներին անդրադառնում: Չկրկնվի սենց դեպք, որտեղ սենց դեպք կրկնվեց, ստիպված եմ լինելու միջոց ձեռնարկեմ»:

Այսօրվա նիստի երրորդ հարցը Փաշինյանը ուղարկեց կոմիտե՝ կրկին քննարկելու:

Կարդացեք նաեվ

Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում. հետիոտնը տեղում մահացել է. քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են վրաերթ կատարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են

Irina Abovyan

Մենք այս պահին չունենք հիվանդանոցների բակերում տեղադրած մահճակալներ․ Վահե Տեր-Մինասյանը` կորոնավիրուսի պիկի մասին

Gevorg Kazaryan

Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Irina Abovyan

Մարդկանց մեծամասնությունը սխալ ձևով է դնում բժշկական դիմակը

Irina Abovyan

Տանը մոծակներից ազատվելու շատ պարզ հնարք

Irina Abovyan